Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈԻԼԹԱՆՑԱՆ. Օօ՜, ոչ տիկին։ Ես միշտ հոգեպես հանգստանում եմ ձեր ընկերության մեջ։ Եթե զբաղված չլինեի, ես ինքս կձանձրացնեի ձեզ իմ այցելություններով։ (Հյուրերը նստում են: Վարսամյանը բռնում է մի համեստ անկյուն):

ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Հեգնաբար) Արդյոք, ինչո՞վ է զբաղված մեր ինժեներ-տեխնոլոգը։
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. (Ձեռ տալով) Նյութականով, տիկին, նյութականով։
ՄԻՀԻԱՆ. Եվգինե, մեզ թեյ տալո՞ւ են, թե՞ չէ։
ԵՎԳԻՆԵ. Ախ, Մարթան ամեն բան ուշացնում է։ (Մոտենում է սեղանատան դռներին, նայում ներս, հետ դառնում) Իսկույն։
ՄԻՀՐԱՆ. (Վարսամյանին) Համազասպ, ի՞նչ ես այդ անկյուննում թաքնվել. մոտեցիր, տիկիններին զբաղեցնելու, իսկ ես գնում եմ աղջկաս տեսնելու։ Ամբողջ օրը չեմ տեսել նրան։ (Գնում է):
ԵՎԳԻՆԵ. Քնած է, զգույշ, որ չզարթեցնես։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին) Ի՞նչ քնքուշ հայրիկ է։ (Դաոնալով տղամարդկանց): Պարոններ, ինչո՞ւ օրինակ չեք վերցնում պարոն Միհրանից։ Տեսնո՞ւմ եք ամուսնական կյանքի քաղցրությունը։ (Երմոնեն թեյ է բերում ու բաժանում):
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Ամուսնությունը, տիկին, վիճակախաղ է։ Եթե Միհրանի տոմսակը տարել է ամենախոշոր գումարը, այդ չի նշանակում, որ մեր տոմսակները փուչ չեն դուրս գալ։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ․ Ինչպես Արաբաջյանի՞նը։ Ախ, ի դեպ, կարդացել եք Թիֆլիսի լրագրներում այդ պատմությունը։ (Նայում է Եվգինեին):
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Ինչպես չէ, ուր գնում եմ, այդ մասին եմ լսում։ Դա մի սարսափելի դրամա է։
ՍԱՌԱՓՅԱՆ. (Որ գիտե տիկին Գալամքարյանի հետին միտքը): Այո, դա եղեռնագործություն է և անմիտ եղեռնագործություն։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Հունցոր Զարուհին ա ասըմ, թամամ բիաբուռչիթոն ա։