ձեռով դռները: Գաբրոն մոտենում է դռներին, տակավին հուսալով, որ Եվգինեն կմեղմանա: Բայց տեսնելով, որ նրա դեմքի արտահայտությունը չի փոխվում, գնում է ամոթահար հանդարտ քայլերով):
ԵՎԳԻՆԵ. (Սպասում է մինչև Ազարյանի հեռանալը, ծածկում է դոները, ընկղմվում աթոռի վրա և գլուխը դնելով թևերի վրա, դառն հեկեկում է: Այնուհետև, մի վճռական շարժում անելով, ոտքի է կանգնում, աչքերը սրբում, ուշքը ժողովում, մի քանի վայրկյան անցուդարձ է անում: Հետո մոտենում է սեղանատան դռներին, բաց է անում: Ներս է մտնում աղախինը):
ՏԵՍԻԼ 6
ԵՎԳԻՆԵ և ԵՐՄՈՆԵ
ԵՎԳԻՆԵ. Դայակը վերադարձա՞վ։
ԵՐՄՈՆԵ. Իսկի էլ չէ։ Կոֆեն պատրաստ է։
ԵՎԳԻՆԵ. Հավաքիր։ Ես չեմ ուզում։ (Պաուզա: Երմոնեն ուղում է գնալ, լսվում է զանգի ձայն): Երևի, պարոնդ է։ (Երմոնեն գնում է նախասենյակի դռներով: Եվգինեն իշխում է իրան, ուշքը բոլորովին ժողովելով և նստում դաշնամուրի մոտ: Նվագում է ուրախ եղանակ):
ՏԵՍԻԼ 7
ՄԻՀՐԱՆ և ԵՎԳԻՆԵ
ՄԻՀՐԱՆ. (Հագած է ֆրակ: Նա գալիս է դատարանից և շատ ուրախ է: Դռների առջև պորտֆելը տալիս է Երմոնեին, որ իսկույն տանում է նրա առանձնասենյակը, կրկին հետ դաոնում սեղանատուն):
Ահա, այդ ինձ դուր է գալիս. երբ գործից վերադառնալիս քեզ տեսնում եմ դաշնամուրի մոտ, հագնված, ուրախ, մոռանում եմ հոգնածությունս։ (Մոտենում է ու համբուրում): Շարունակի՛ր, շարունակիր, ես ուրախ տրամադրության մեջ եմ... մի գործ տարեցի փառահեղ կերպով: Դատարանն արդարացրեց այն անմեղ թուրքին, որին թշնամիները ցույց էին տվել իբրև եղբայրասպան։ (Նստում