Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Է.

ՀԵՂԻՆԵ և ՀՈՌՈՄ

ՀԵՂԻՆԵ. Ա՜խ, մայրի՛կ․ դու ուրախ ես երևում։

ՀՈՌՈՄ. Որովհետև ուրախալի լուր եմ բերել։

ՀԵՂԻՆԵ. Եղբորս մասի՞ն։

ՀՈՌՈՄ. Այո։ Ա՛ռ կարդա՛, (տալիս է մի հեռագիր) ես կարդալ տվել եմ ինձ համար։

ՀԵՂԻՆԵ. (Կարդալուց հետո) Պետերբուրդից է, հաջողությամբ քննությունները ավարտել է և շուտով այստեղ կլինի։

ՀՈՌՈՄ. Վերջապես կտեսնեմ սիրելի Գարեգինին։

ՀԵՂԻՆԵ. Իսկ ես որքա՜ն կարոտել եմ, որքա՜ն փափագում եմ տեսնել նրան։

ՀՌՌՈՄ. Այդ ի՞նչ է, դու այսօ՞ր էլ միայնակ ես։

ՀԵՂԻՆԵ. Սկեսուրս տանն է։

ՀՈՌՈՄ. Բայց դու ինչո՞ւ չես գնացել զբոսնելու։ Եղանակը շատ սիրուն է, փողոցները լիքն են։

ՀԵՂԻՆԵ. Չեմ ուզում դուրս գալ։

ՀՈՌՈՄ. Ինչո՞ւ։

ՀԵՂԻՆԵ. Ով մայր է ու տանտիրուհի, ստիպված է տանը մնալ:

ՀՈՌՈՄ. Երեխայիդ համար դայակ ունես, իսկ գործերիդ համար ծառաներ և աղախին, թո՛ղ նրանք կատարեն իրենց պարտքը: Ոչ, որդի՛, այդ դատարկ պատճառ է, դու աշխարհից փախչում ես։ Ես քեզ տվի սրանց, որ կյանք վայելես. իսկ դու միշտ միայնակ ես և տխուր։ Չգիտեմ ինչ է նշանակում այդ:

ԱՆՅՈԻՏԱ. (Ներս է մտնում աջ դռներից) Իշխանուհի Մարիա