Այս էջը հաստատված է
ՄԻՀՐԱՆ. (Պաուզա): Մարթա, մոտեցի՛ր... օգնի՛ր.. Եվգինե՜․․․ (Մարթան տեղից չի շարժվում և նայում է նրանց шրհամարհանքով, իսկ երբ Միհրանը գրկում է Եվգինեին, ցնցվում է: Միհրանը հանդարտիկ Եվգինեին նստեցնում է աթոռի վրա, աշխատելով նրան ուշքի բերել։ Ներսի սենյակից տակավին լսվում է դայակի երգը, որ հետզհետե ցածրանալով ընդհատվում է):
ԵՎԳԻՆԵ. (Աչքերը բանալով, նայում է Միհրանին, հետո հանդարտիկ չոքում է նրա առջև և, վերցնելով նրա ձեռը, ամուր սեղմում է շրթունքներին)։ Չեմ կարող, չեմ կարող...
ՄԻՀՐԱՆ. (Ձեռը խլելով, զրկում է նրա գլուխը: Պաուզա): Համոզմունքով ներեցի, սիրելով կմոռանամ... (Երեսը դարձնելով Մարթային, ձեռով նշան է անում հեռանալու)։
ՄԱՐԹԱ. Մոռացիր և ինձ։ (Գնում է):
Վ ա ր ա գ ո ւ յ ր
1901 թ․