Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնոջը։ Ես հիացած էի նրա գեղեցկությամբ այնպես, իչպես երբեք հիացած չեմ եղել։ Լսիր, լսիր, հանկարծ ինձ պաշարեց մի չար ոգի։ (Ձայնն ավելի ու ավելի ցածրացնում է): Նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը զարթեցրին իմ մեջ սարսափելի նախանձ (չարժելով նրա ձեռք) լսո՞ւմ ես, լսու՞մ ես։ Այո, այո, նրա գեղեցկությունն ինձ թվաց մի չար ոսոխ։ Այնտեղ, իմ կաբինետում, սեղանիս մեջ կա մի հեղուկ։ Բավական է մի կտոր բամբակ թաթախել նրա մեջ, մի անգամ քսել նրա սիրուն ունքերին և... չար ոսոխն այլևս գոյություն չի ունեա։ Իլիա, հասկացա՞ր միտքս... (Բաց թողնելով Մարմարյանի ձեռքը վառ աչքերով նայում է նրան, ինքն իր ասածից սարսափած):


ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ապշած նրան է նայում ու սարսափում) Անտոն, քո մեջ նստած է մի սարսափելի գազան... լսել անգամ չեմ ուզում այդպիսի բաներ...

ԱՆՏՈՆ. (Շնչահատ) Այո, նա կամ ինձ պետք է պատկանի, կամ ոչ ոքի, լսո՞ւմ ես, ոչ ոքի...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Նա ոչ ոքի չի պատկանում և հազիվ թե երբևէ...

ԱՆՏՈՆ. Դու կարծում ես, դու համոզվա՞ծ ես...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կարող եմ կյանքովս և պատվովս երաշխավորել։ Հերսիլեն այժմ պատկանում է միայն ինքն իրան, իր հոգու խորությանը...

ԱՆՏՈՆ. Բայց այդ խորության մեջ նա կարող է գտնել իր բարոյականության գերեզմանը... Կինը հոգեկան այդ դրության մեջ վտանգավոր է իր ամուսնու պատվի համար... Իլիա, պետք է փրկել նրան անկման վտանգից...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Բայց մտածել այդպիսի մի վայրենի գործողության մասի՞ն, խլել նրանից աստվածային տո՞ւրքը, այլանդակել... Դեհ, բավական է, ես տեսնում եմ, որ դու սկսում ես ցնորվել...

ԱՆՏՈՆ․ Ցնորվե՞լ... Այո, կարող է պատահել... (Արտասվախառն ձայնով) Բայց նայիր այս գազանի հոգու հակառակ կողմին, Իլիա, և տես այնտե՛ղ ինչ կա։ Մի քանի րոպե անցած, ես գազանս, դարձա բոլորովին ուրիշ մարդ: Ես դարձա մի խեղճ, ողորմելի էակ, Իլիա։ Եվ այն ժամանակ