ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ. Տեղական հայտնի հարուստներից մեկը։ 55 տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառ մորուքով և կարմիր այտերով։
ԵՐԱՆՈԻՀԻ. Նրա ամուսինը։ Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ։
ԲԱԳՐԱՏ. Էլիզբարյանների ավագ որդին։ Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով։ Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկ և դրական։
ՍՈՒՐԵՆ. Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է։ Հագնվում է վերջին տարազով։
ՌՈԶԱԼԻԱ. Էլիզբարյանների մեծ աղջիկը։ 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ։ Հագնվում է միշտ շքեղ, առանց գույների խտրության։
ՄԱՐԳԱՐԻՏ. Էլիզբարյանների երկրորդ աղջիկը։ 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ աչքերով, օրիորդ՝ մի