ԺՈՐԺ. (Շինծու հպարտությամբ): Օհ, ոչ, ես այդ չեմ կամենում, Քո օժիտը քեզ է միայն պատկանելու։ Ես միայն Ժամանակավոր պիտի оգտվիմ նրանից,շատ-շատ մի տարի, մինչև որ…
ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռքով փակում ժորժի բերանը): Սո՜ւս, բավական է, այդ մասին այլևս ոչ մի խոսք, ես արգելում եմ։
ԺՈՐԺ. (Օվսաննայի ձեոը սեղմում է իր շրթունքներին):
Հպատակվում եմ... Դե՛հ, թույլ տուր ինձ հեռանալու,ապա թե ոչ կարող են հյուրեր գալ և կսկսեն շնորհավորություններ, օրհնանք և այլն, և այլն։
ՕՎՍԱՆՆԱ. Ճաշին, իհարկե, կգաս։
ԺՈՐԺ. Կաշխատեմ։ Բայց ոչ, ես կգամ իրիկնադեմին, երբ հյուրերը ցրված կլինեն։
ՕՎՍԱՆՆԱ. Դո՛ւ գիտես:
ԺՈՐԺ. Ուրեմն, ցտեսություն։ (Գրկում է Օվսաննային): Կարելի՞ է:
ՕՎՍԱՆՆԱ. Այժմ, այո՛։
ԺՈՐԺ. (Արագ համբուրում է Օվսաննային մի անգամ):
ՕՎՍԱՆՆԱ. (Զգացված և սաստիկ շփոթված, մեղմ հրում է
Ժորժին): Բավական է։
ԺՈՐԺ. (Գլխարկը սեղանի վրայից վերցնելով): Ուրեմն, իրիկնադեմին։ Ցտեսություն։ Դու կտեսնես, թե ինչպես կերջանկացնեմ քեզ։ Ցը՜ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՕՎՍԱՆՆԱ. (Նայում է Ժորժի ետևից սիրալիր հայացքով, երջանիկ ժպտում: Հանկարծ տխրում է, մտածում): Զարմանալի է։ (Զեռը սեղմում սրտին: Նայում է մատանուն,համբուրում է հանկարծակի և ուրախ-ուրախ վազում խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 7
ԱԹԱՆԵՍ և ԱՐԱՄԱԶԴ
ԱԹԱՆԵՍ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներով; Միջահասակ, կարճ խուզած ալեխառն մազերով, թանձր, կեռ ունքերով, ճերմակ, կարճ, հաստ բեղերով, սափրած երեսով