{{Պիես|
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Առաջին արարվածի տեսարանը: Պատշգամբի վրա ծաղիկներ ու բույսեր չկան: Երեկո է, լուսամուտի վարագույրները իջեցրած են: Երկու կերոսինի լամպեր մեկը դաշնամուրի վրա. մյուսը գահավորակի առջև, բեմն աղոտ լուսավորում են:
ՏԵՍԻԼ 1
ՆԱՐԳԻԶ և ԱԱՄՎԵԼ,հետո ԼԵՎՈՆ: (Վերջինը բեմի ետևից):
ՆԱՐԳԻԶ.+ (Գալիս է խորքի դռներով:Հագած է տնային, ուսերին չկա քիրմանի շալը): Ուրեմն, դու ուզում ես ինձ հուսահատության հասցնել էլի: Լա՜վ։(Բարձրացնում է լամպերի պատրույգները):(Բեմի լուսավորությունն ավելանում է): ՍԱՄՎԵԼ.+(Առաջին արարվածի հագուստով, միայն վրեն ամառային վերարկու հագած: Մի ձեռում բռնած Է ջութակը, տուփի մեջ, մյուսում գլխարկը:Պատրաստվել է տնից դուրս գալու): Չեմ կարող, մայրիկ, հավատա, չեմ կարող այստեղ մնալ։ ՆԱՐԳԻԶ.+ Ախար ինչո՞ւ, ո՞վ է քեզ դուրս անում քո հոր տնից։ ՍԱՄՎԵԼ.+ Այստեղ հայրիկն է արգելում, այնտեղ Լևոնն է շարունակ տրտնջում: }{{}}