Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 1




ՆՈՅԻՄԶԱՐ, ՋԱՎԱԴ և թութակ



Գարնանային իրիկնադեմ է, օրը հետզհետե մթնում է: Վարագույրը բարձրանալիս գրամաֆոնը նվագում է մի արևելյան եղանակ քամանչի վրա, առանց երգի:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Գրամաֆոնիցը ոչ հեռու նստած: Հրճվանքով ականջ է դնում: Այժմ թասակրավը թողել է, գլխի մազերը հարդարած են մոդային հավակնությամբ: Հագուստը նոր է և բաց գույնի: Մի քիչ լսելով, վեր է կենում և լուսամատով նայում է դեպի փողոց): Հավաքվեցին, թող ականջ դնեն, խեղճ են։

ՋԱՎԱԴ. (Վարագույրը բարձրանալիս գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, ձեռքում մի շիշ ջուր և մոտենում է թութակի վանդակին: Մեկուսի): Չսիրեցի այդ փոնոգրափը, կասես հարփուխ ընկած ոչխարի ձայն է։ (Թութակին): Հըմ, աղաբաջի՞, քե՞ֆդ, հա՞լդ։ Ծարավել ես, հա՞։ (Վանդակի մեջ ջուր է ածում և կորեկ ավելացնում)։ Կեր, խմիր, քեֆ արա։ Մի քիչ խոսիր տեսնենք, ի՜նչ ես լեզուդ փորդ գցել։ Ասա.




«Զյուլումն եկավ, դովլաթս տարավ
«Հիմար աշխարհ, քոռ, բախտ...






Ասա. հիմար, քոռ, հիմար, քոռ...

ՆՈՅԻՄԶԱՐ․ Այդ ի՞նչ ես սովորեցնում թութակին։

ՋԱՎԱԴ. Իմ նոր մուխամազը։ Այսօր շարադրեցի Աթանես աղայի համար։

ՆՈՅԻՄԶԱՐ. Շատ ես սիրում քո Աթանես աղային, ա՜յ։

ՋԱՎԱԴ. Աթանես աղան աղա է։

ՆՈՅԻՄԶԱՐ. Հապա ինչո՞ւ դուրս եկար նրա մոտից։

ՋԱՎԱԴ. Չպահեցին, ինչ անեմ։ Ես ասացի «մի փոր հացով էլ կծառայեմ, Նարգիզ խանում, ռոճիկ չեմ ուզում»։ Ասաց․ «չէ, ավելորդ ես, հիմա Նունուֆարն էլ մեզ համար շատ» է»։

ՆՈՅԻՄԶԱՐ. Հեե, չունին, պրծավ, չոր տափի վրա մնացին...

ՋԱՎԱԴ. (Թութակին): Ասա, ա հիմար, ասա․ «հիմար աշխարհ,