Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չէ, Լեյլի, դու անձնասիրություն չունիս, դու քո եղբոր հպարտությունը ոտնատակ ես անում, այդ աղջկա մոտը գնալով։

ԼԵՅԼԻ. Բայց, հասկացի՛ր, ինքն Արամազդն է ինձ ստիպում այժմ ամեն օր գնալ Օվսաննայի մոտ և տեղեկություններ բերել նրա մասին։
ՆՈՅԻՄԶԱՐ. Որ այդպես է, ես այսօր նրա հետ կխոսեմ։ Բայց թողնենք այդ։ Գիտես, Լեյլի, այսօր ինչ եմ մտածել։ Ախար մենք դաշնամուր չունինք։
ԼԵՅԼԻ․ (Ձեռով մի արհամարհական շարժումն անելով): Է՜հ։
ՆՈՅԻՄԶԱՐ․ Այո, այո, դա մեծ պակասություն է։
ԼԵՅԼԻ. Ո՞ւմ համար. ոչ դու գիտես նվագել, ոչ ես։
ՆՈՅԻՄԶԱՐ․ Այդ մասին էլ եմ մտածել։ Ես ուզում եմ երաժշտություն սովորել։
ԼԵՅԼԻ. Այդ հասակո՞ւմ։
ՆՈՅԻՄԶԱՐ․ Ի՞նչ կա որ... քսանուինը տարին մեծ բա՞ն է։
ԼԵՅԼԻ. (Ակամա ժպտալով): Այսինքն երեսունուերկու տարին։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Վիրավորված): Ի՞նչ ես ամեն անգամ ուղղում, ես իմ տարիքը քեզանից լավ գիտեմ։ Հապա ինձ նայիր (ինքը նայում է հայելուն). ո՞վ կարող է ինձ քսանուհինգից ավելի տալ։ Թասակրավս վերցնելուց հետո, շատերն ինձ օրիորդ են համարում։ (Տոնը փոխելով): Չէ, անպատճառ պետք է սովորել։ Դժվարը թասակրավն էր, մնացյալը հեշտ է։ Ինչո՛ւ չէ, մեր մատները մսից ու ոսկորի՞ց չեն։


ՏԵՍԻԼ 4




ՆՈԻՅՆՔ, ԱՐԱՄԱԶԴ և ՇԱՄԻԼ-ԲԵԳ



ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, հագնված է այնպես, ինչպես երկրորդ արարվածում): Շատ լավ, շատ լավ, այս երեկո էլ ես կլուբ կերթամ։ Բայց թուղթ երբեք չեմ խաղալու, այս լավ իմացիր։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գալիս է Արամազդի հետ: Հագնված է այնպես, ինչպես երկրորդ արարվածում): Լավ, ես կխաղամ, դու