Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորքի թախտի վրա: Գլուխը բարձրացնում է վախեցած): Հը՞, ի՞նչ կա։

 
ՆՈՒՆՈՒՖԱՐ․ Մի՛ վախենաք, բան չի պատահել։ Հիմա ես ոտքի եմ, կհսկեմ, գնացեք ձեր սենյակը, մի քիչ քնեցեք։

ՆԱՐԳԻԶ․ (Դանդաղ վերկենալով): Քանի՞ Ժամն է։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Դեռ մութն է։

ՆԱՐԳԻԶ. Ձայն լսե՞լ ես նրա սենյակից։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Հանգիստ քնած է։

ՆԱՐԳԻԶ․ Թող հանգստանա, տասնումեկ գիշեր չի քնել։ Տանում են երեխայիս, Նունուֆար, խլում են նրան իմ ձեռքից։

ՆՈՒՆՈՖԻԱՐ. Աստված ողորմած է, կառողջանա, ետ կգա։

ՆԱՐԳԻԶ. (Ձեռը հուսահատաբար շարժելով): Չէ՛, չէ՛։ (Հառաչում է): Գնա, ինչ որ հարկավոր է, բեր պատրաստենք։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Սամվել աղան ասել է սպասենք իրան։ Հրամայել է երեքուկես ժամին զարթեցնել։

ԱԹԱՆԵԱ. (Բեմի ետևում բարձրաձայն աղաղակում է): Ա՜ա, աա՜...

ՆԱՐԳԻԶ․ (Ցնցվելով): Նա՞ է։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Ոչ, այդ մեծ աղայի ձայնն էր։ (Վազում է դեպի աջ կողմի առաջին դռները, բայց կանգ է առնում Նարգիզի հրամանով):

ՆԱՐԳՒԶ. Սպասի՛ր, թո՛ղ ես ինքս կտեսնեմ ինչ պատահեց։ Լամպը վառիր։ Ամեն գիշեր այդպես գոռում է երազում։ (Մոտենում է աջ կողմի աոաջին դռներին):

ՆՈՒՆՈՒՖԱՐ․ (Վառում է սեղանի վրա դրած լամպը, մոմկալը վերցնում է և գնում է խորքի դռներով):

Բեմը լուսավորվում է ավելի:

ԱԹԱՆԵՍ. (Երևում է աջ կողմի աոաջին դռների մեջ խալաթով, դեմքն այլայլված, մազերը գզգզված): Ա՜հ, զարհուրելի է, զարհուրելի՜։

ՆԱՐԳԻԶ․ էլի ի՞նչ պատահեց մարդ։

ԱԹԱՆԵՍ. Երազ տեսա, երազ։ Ինձ քաշել էին դատաստան, նախատում էին, ասում էին. «դու խաբեբա ես», դու