Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռներով ճիշտ այն վայրկյանին, երբ Լևոնն արդեն պատշգամբի վրա է): Լևո՛ն, Լևո՜ն։ (Վազում է բռնելու, չի հասնում): Ա՜հ, նա իրան գցեց փողոց։ (Վազում է դուրս աջ կողմի երկրորդ դռներով):

ՆԱՐԳԻԶ․ (Ճչալով, նախ վազում է դեպի պատշգամբ, իսկույն հետ է գալիս): Որդի՛ս, որդի՜ս։ (Վազում է աջ կողմի դռներով):
ԱԹԱՆԵՍ․ (Մի քանի վայրկյան բեմի վրա մենակ է):
ՕՎՍԱՆՆԱ․ (Գալիս է խորքի դռներով, Լևոնի պիջակը, գլխարկին ու կոշիկները բերելով): Ի՞նչ պատահեց։ (Հասկանում է բանի էությունը: Ճչում է): Ա՜հ։ (Ձեռներից բաց է թողնում իրերը հատակի վրա: Ուզում է նույնպես վազել աջ կողմի երկրորդ դռներով, հանդիպում է Արամազդին բեմի վրա):
ԲԵՄԻ ՀԵՏԵՎՈԻՄ․ (Աղմուկ, իրարանցում, Նարգիզի ճիչն ու աղաղակը):
ԱՐԱՄԱԶԴ․ (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով: Գունատ է, դողում է): Սպանվեց։
ԱԹԱՆԵՍ․ Օօ, բայղուշ, ինչու դո՞ւ բերիր այդ չար լուրը։ (Ա՜հ։ Ձեռը տանում է կրծքին, տատանվում է և թուլանում, ընկնում է բազկաթոռի վրա։ Գլուխն անզոր թեքվում է կրծքին):
ՕՎՍԱՆՆԱ․ Պապա, պապա։ (Վազում է դեպի հայրը) Ուշքի եկ։
ԱՐԱՄԱԶԴ․ (Մոտենում է Աթանեսին, նայում: Տխուր): Նա կաթվածահար եղավ։
ՕՎՍԱՆՆԱ․ Քանդվեց մեր տունը, ավերակ դարձավ։
ԱՐԱՄԱԶԴ․ Մենք այդ ավերակների վրա կշինենք նոր տուն։

Վարագույր