Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ժամանակ, оо, այն ժամանակ ահա իմ իսկական դժբախաությունը։ Ես չեմ դիմանալ այդ բանին, ես Արտաշեսին կհամարեմ անձնական թշնամի։ Հասկանո՞ւմ ես, որովհետև, որովհետև, Կատարինե, ինձ համար անձ և գաղափար միևնույն բաներ են։ Ես իմն ասացի։ Այժմ հրամայիր, ի՞նչ ես ուզում։


ԿԱՏԱՐԻՆԵ-. Գնա բազար ու գնիր միս, ձուկ և ուրիշ ինչ որ հարկավոր է։ Այսօր Արտաշեսի ընկերները գալու են, ես ուզում եմ նրանց ճաշի պահել։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-․ Իսկույն։ Քառորդ ժամ չանցած կվերադառնամ։ Ես պետք է մի լավ խոսեմ Արտաշեսի հետ։ (Վերցնում է գրասեղանի վրայից լայնեզր գլխարկը և գնում խորքի դռներով):

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Նայում է Սենեքերիմի ետևից): Երեխա, միշտ երեխա․․․


ՏԵՍԻԼ 2




ԿԱՏԱՐԻՆԵ և ԱՆԱՀԻՏ



ԱՆԱՀԻՏ-. (Ներս է մտնում աջ կողմի առաջին դռնից: Հագնված է պարզ, մաքուր և ոչ անճաշակ: Դեմքի վրա նկատելի են անդադար աշխատանքի հետք և հոգնածություն: Սակայն շարժումներն աշխույժ են): Աշակերտուհիներիս տետրակներն ուղղեցի, այսօր տոն է, կարող եմ քեզ օգնել, մայրիկ։

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Թախտի բարձերն ուղղելով): Հարկավոր չէ, բավական է որ դրսերում աշխատում ես, գոնե տանը հանգսաացիր։ Խեղճ աղջիկ, դու հոգնեցիր այս հինգ տարվա մեջ շատ դասեր տալուց։ Բայց մի՛ մտածիր, եղբայրդ ուսումն ավարտել է ու եկել, այժմ հերթը նրանն է աշխատելու։ (Ուրախ): Ա՜հ, այսուհետև հեռո՜ւ մեզնից հոգսեր, մենք բախտավոր կլինենք։ Այնպես չէ՞, Անահիտ։

ԱՆԱՀԻՏ-. Ես երբեք մեզ անբախտ չեմ համարել, մայրիկ, մանավանդ ինձ։

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Դարձյալ տխրելով): Է՜հ, ասում ես էլի, մտիկ