Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զայրացավ և այս խոսքերի դեմ, տպագրելով «Մի փոքրիկ նմուշ» հոդվածը («Մշակ», 1902 թվական, № 224):

Բանը հասավ նրան, որ սոսկ պատմածների հիման վրա առանց կարդալու պիեսը կամ դիտելու այն բեմի վրա, Լեոն հարկ համարեց շարադրել իր տեսակետները և քննադատական խոսք ասել «Ունե՞ր իրավունք»-ի մասին»: «Թիֆլիսում,— գրում է Լեոն,— այժմ խոսում են մի պիեսի մասին, որ անցյալ շաբաթ ներկայացվեց հայոց բեմի վրա»: Ես ինքս չեմ տեսել այդ պիեսը, բայց լսածներիս նայելով՝ ամենքը դատապարտում են նրան, գտնում են, որ անհիմն, վնասակար, հակակրելի է նրա հիմնական միտքը, նրա գլխավոր հերոսուհին»։ Եվ այնուհետև առանց անունը տալու, նա երկար խոսում է դրամայի մասին, ծաղրելով հերոսուհուն, որն իբր թե, ժխտում է պարտականությունը, համարելով այն «Էշի ախոռ», ուր պետք է կապված մնա միայն ամուսինը և, իբրև թե, վճռում է՝ «այդ ախոռում ես կթողնեմ իմ հիմար ամուսնուն, ինքս կգնամ եթեր, դեպի սարերի մաքուր սրբազան կատարները և ճանապարհից մանրամասնություններ կգրեմ իմ էշին» («Մշակ», 1902 թվական, № 227):

Մի ուրիշ հոդվածում («Բեմի աշխարհը», «Մշակ», 1902 թվական № 229) «Մշակ»-ը հանդիսավորապես հայտարարեց, թե դրաման ոչ մի կապ չունի հայ հասարակության կյանքի հետ. «Անտարակույս՝ ոչ մի առնչություն չկա, օրինակ, «Ունե՞ր իրավունք» պիեսի շրջանի և հայ հասարակության մեջ. այդ պիեսը հայկական է լեզվով միայն և կարող է նույն անհաջողությամբ ներկայացվել նաև ռուս և ամերիկյան բեմերի վրա»։ Նույն տեղում, բացահայտորեն աղավաղելով դրաման, «Մշակ»-ը հայտարարում է. «Հեղինակը քարոզում է այն հրեշավոր միտքը, թե կնոջ մեջ ոչ մի զգացմունք չպետք է ընկճի կրքային սիրո զգացմունքը»։ Այնինչ դրամայում ուղիղ հակառակն է։ Հերոսուհին ձգտում է դուրս գալ ռուսական կյանքի թմրությունից, ապրել գիտակցական և հոգեկան հարուստ կյանքով ու իդեալներով։ «Մուրճ»-ը, նույնպես ետ չմնալով «Մշակ»-ից, աղավաղված է ներկայացնում «Ունե՞ր իրավունք» դրամայի բովանդակությունը, իսկ գլխավոր հերոսուհուն անվանում առողջ բանականությունից զուրկ մի ֆիկցիա:

Շիրվանզադեն 1903 թվականին ապրիլին գրեց և «Լումա» № 2 տպագրեց «Իմ բացատրությունը» հոդվածը, պատասխանելով դրամայի քննադատներին: Դրամատուրգն այն միտքն է հայտնում, թե իր դրամայի նյութը խորապես հայկական է, թե՝ «մեզանում ընտանեկան կյանքի լավագսւյն համարված պայմաններն անգամ վիրավորական և ստորացուցիչ են կնոջ համար և թե բացի ամուսնական պարտակություններից, մայրական զգացումից, բացիվլավ հագնելուց, կուշտ ուտելուց, շքեղ կահ-կարասուց, ադամանդներից, ամուսնու հոգացողությունից ու փայփայանքներից, բացի շրջապատողների սիրուց ու հարգանքներից, մի խոսքով, բացի բոլոր այն պայմաններից, որոնց հանրագումարը տիրող հասարակական կարծիքը համարում է երջանկություն — մտածող, զգայուն և բարոյական կնոջ համար կա և մի ուրիշ բուն, դա նրա անհատական ինքնուրույնության զգացումն է»:

Այս հոդվածում ճիշտ և նպատակասլաց պատասխանելով իր պիեսի գռեհիկ