«Նոր դրամա» թատրոնում, հեղինակի 90-ամյա դրական գործունեությանը նվիրված հոբելյանական երեկոյին: Առանձին գրքով լույս է տեսել 1912 թվականին։ Կոմեդիայում որոշ ակնարկներ կան 1905 թվի ռևոլյուցիոն շարժումների մասին: Մի բանի հաջող գրություններով Շիրվանզադեն կարողացել է ցուցադրել բուրժուազիայի անասնական վախը ժողովրդական շարժումներից։ Սակայն պետք է նշել, որ այստեղ էլ դրսևորվել են նրա աշխարհայացքային հակասությունները: 1905 թվի ռևոլյուցիայի պարտությունից հետո, Շիրվանղադեն իր կոմեդիայում այն միտքն է անցկացնում, թե պետք բարեգործությամբ ու գթասրտությամբ լուծել սոցիալական հակասությունները։ «Շառլատանը»՝ Սամվելը, զինաթափում է իրենց տուն մտած չարագործներին, բայց չի պատժում, այլ ստիպում է բուրժուա հորը բավարարել նրանց դրամով։ Կողոպտիչները բավարարվում են և մեղա գալիս: Նմանօրինակ հայացքներ նկատվեցին Շիրվանզադեի հետռևոլյուցիոն շրջանում դրած ստեղծագործությունների մեջ։ Սուրեն Սպանդարյանը 1911 թվին խիստ քննադատության ենթարկեց Շիրվանզադեի ստեղծագործության մեջ դրսևորված այս հետադիմական կողմերը:
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/542
Արտաքին տեսք