Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրիկ, եղրա՛յր, ներեցե՜ք ինձ, ուրիշ միջոց չկար... (Միքայելին) Տես, ահա այն կնոջ վերջը, որ քեզ սիրում էր անշեջ սիրով, որ քեզ համար զոհեց ամե՛ն բան, ամե՛ն բան։ Ապրիր այժմ հանգիստ...

ՄԻՔԱՅԵԼ. Ոչ, ես չեմ կարող կրել այդ հարվածը... Հեղինե, Հեղինե... (չոքում է նրա առաջ):
ՀԵՂԻՆԵ. Թողնում եմ քեզ մեր զավակին... պահիր, սիրիր, ես... կներեմ... (Մեռնում է: Փոքր լռություն):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. Մեռա՜վ, անարա՜տ կին, ի՞նչ մեղք ունեիր դու։ (Միքայելին) Ստոր արարած, ահա քո տկարության զոհը....
ԳԱՐԵԳԻՆ. Քո՜ւյր, անգին քույր... (Հեկեկալով ընկնում է Հեղինեի դիակի վրա)...


Վարագույր



1891 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր, Թիֆլիս