Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈՒLՆԱԶ. (Երեսը ծածկելով, բաժակը բարձրացնում է Բարխուդարի կողմը և խմում): Ամեն։


ՄԱՐԻԱՄ. (Երեսը շալով ծածկելով, բաժակը բարձրացնում է Հայրապետի կողմը և խմում): Ամեն, տեր աստված։

ՀԱՅՐԱՊԵՏ. Հույս երկնավորին, որ ինչպես մեր հայրերն ու մայրերն են մինչև գերեզման հաշտ ապրել, մենք էլ ապրենք։ Ի՞նչ կասես, Բարխուդար։ Այ մարդ, ինչի՞
մասին ես մտածում։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Մի վճռական շարժում անելով)։ Երեխաներ, կերաք, կշտացա՞ք։

ՍՈՒՍԱՆ. (Բերանը անձեռոցիկով սրբելով): Ես կշտացա։

ՍԵՅՐԱՆ. Ես էլ։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Դե, քնելու ժամանակ է։

ՍԵՅՐԱՆ. (Վեր է կենում, պառկում յուր անկողնի մեջ):

ՍՈՒՍԱՆ. (Վեր է կենում, գնում, պառկում իր անկողնի մեջ):

ՄԱՐԻԱՄ. (Վեր է կենում, Սուսանին ծածկում վերմակով):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Հայրապետ, եկ մի բան անենք, որ աստվածն էլ հավանի, մարդիկն էլ։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Դադարելով ուտել): Ասա, Բարխուդար, ասա, դու գիտես, որ քո ամեն մի խոսքը ինձ համար օրենք է։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ա կնանիք, մոտ եկեք, լավ բան եմ ասելու։

ՄԱՐԻԱՄ. (Գալիս, նստում են և ուշադրությունը լարում:

ԳՅՈՒԼՆԱԶ. Բարխուդարին, լսում):

ՍՄԲԱՏ. (Ուզում է գնալ պառկելու):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Սմբատին)։ Դու մնացիր, հարկավոր ես։

ՍՄԲԱՏ. (Նստում է և ուշադրությունը լարում):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Լսի՜ր, Հայրապետ։ Այդ պարիսպը, որ բաժանում էր մեր տները, քանդվեց։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Հառաչելով): Քանդվեց։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Քեզ եմ հարցնում, ո՞վ քանդեց։

ՀԱՅՐԱՊԵՏ. Դե, իհարկե, երկրաշարժը։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Ոգևորված): Չէ, Հայրապետ։ (Ձեռքը հանդիսավոր բարձրացնում է երկինք): Նա քանդեց, նա ինքն իր ձեռքով։ Ինչո՞ւ համար քանդեց, քեզ եմ հարցնում։