Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փաթաթված չարշովի մեջ, միայն երեսը բաց է: Ամբողջ ժամանակ շշնջալով հասկացնում է Սուսանին, թե ինչ պիտի անել և առհասարակ ղեկավարում է նրան: Նա ինքը նոր է ամուսնացել և գիտե ձևերը):

ԽԱՉԵՂԲԱՅՐ. (Մի երիտասարդ, հանդիսավոր հագնված, գալիս է անմիջապես Սուսամբարի հետևից: Վզովը քաշ է արած մի երկայն թուր արծաթյա պատյանով։ Մի ձեռքում բռնած է մի մեծ մոմ, մյուսում իր գդակը, որ ներս մտնելով, անմիջապես տալիս է ոտնավորներից մեկին: Իսկույն ևեթ թուրը մերկացնում է և բռնում դռների գլխին, որպեսզի նորապսակները նրա տակովն անցնեն
ՍՄԲԱՏ. (Ներս է մտնում խաչեղբորից և Սուսամբարից հետn Սանամի հետ միաժամանակ: Հագած է ատլասի արխալուղ, նոր չուխա: Ոտներին եվրոպական նոր կոշիկներ: Գդակը ձեռումն է):
ՇՊՊԱՆԻԿ. (Սեղանի վրայից վերցնում է մի դատարկ ափսե և դնում Ռուստամի ոտների տակ):
ՌՈՒՍՏԱՄ. (Սուսանի հետ թրի տակովն անցնելով, ոտով զարկում է և ափսեն փշրում):
ԱՄԵՆՔԸ. Աստված շնորհավոր անե։
ՇՊՊԱՆԻԿ. Հուռռա՜։
ԱՄԵՆՔԸ. Հուռռա՜ա՜, հափ, հափ, հուռռա՜ա՜։
ՔԱՀԱՆԱ ԵՎ ՏԻՐԱՑՈՒ. (Շարականը ընդնատել են: Ներս գալով զգեստները հանում են և խառնվում հյուրերին):
ՇՊՊԱՆԻԿ. (Երաժիշտներին): Շախշախի ածեցեք։ (Հանդիսականներին): Տեղ բաց արեք ինձ համար։
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Նվագում են):
ՀՅՈՒՐԵՐ. (Ծափ են տալիս):
ՇՊՊԱՆԻԿ. (Սեղանի վրայից վերցնում է մի ափսե և գլխի վրա բռնելով, պարում է): Շոբոշ, ա՜յ շոբոշ։ Տվողին աստված տա, չտվողին ինքը ողորմի։ Շոբոշ, ա՜յ շոբոշ։ Բոյիդ մատաղ, Ռուստամ աղա, տես ինչ հարս եմ բերել քեզ համար, շոբոշ, ա՜յ շոբոշ, ա՜յ շոբոշ։ Երեք օր, երեք գիշեր կհամբերես, կտեսնես, թե չհավանես, ինձ կխեղդես։ Շոբոշ, ա՜յ շոբոշ։ Տվեք, այ ջամահաթ, ես ձերն եմ, դուք իմը։ Շոբոշ, ա՜յ շոբոշ։ Սուսան խանում, դունիա գյոզալի