Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՆԱՄ. Հարցրու Շպպանիկին, նա ամեն տուն մտնում է։ Նա մեր քաղաքի բոլոր աղջիկներին ճանաչում է։

ՌՈՒՍՏԱՄ. Այդ շունը հինգ մանեթի համար յուր հոգին կծախի սադայելին։
ՍԱՆԱՄ․ (Դառը կշտամբանքով): Մեղք մի՛ գործիր, որդի, լավ չէ։
ՌՈՒՍՏԱՄ. Ես քեզ ասում եմ՝ հարսդ մի արատ ունե։
ՍԱՆԱՄ․ (Վճռական և համարձակ): Ի՞նչ արատ, ասա էլի։
ՌՈՒՍՏԱՄ. Ես ի՞նչ գիտեմ։ Տասնյոթ տարի է ես այս քաղաքից հեռացել եմ։ Ո՞ւմ եմ ճանաչում, ոչ ոքի։ Մայր, դու պիտի զգույշ լինեիր, շատ զգույշ։
ՍԱՆԱՄ. Ռուստամ, ես աղջիկների մեջ աղջիկ եմ ջոկել քեզ համար, որ մեր քաղաքի գոհարներից մեկն է։ Աղքատ, բայց պատվավոր ընտանիքից։ Հարցրու ում ուզում ես Ղոնդաղսազանց Բարխուդարի մասին։ Կիմանաս, թե ինչ մարդ է նա։ Նրա նման ազնիվ, նրա նման նամուսով մի ուրիշը չկա այս քաղաքում։
ՌՈՒՍՏԱՄ. Ես հավատում եմ քեզ, մայր, բայց լսիր, ես իմ կյանքի մեծ մասը Դաղստանումն եմ անցկացրել, չեչենների, ղազի ղմուխցիների, ավարցիների մեջ։ Ես լեզգի եմ։ Լեզգին կարող է ամեն բան տանել, բացի անպատվությունից։ Ես իմ նամուսի գերին եմ, մայր, ես չեմ կարող տանել ոչ մի արատ ինձ վրա։ Ասա, ո՞վքեր էին իմ հարսանիքի վրա հարձակվողները։
ՍԱՆԱՄ․ Ես ինչ գիտեմ, որդի, այնտեղ է՞ի, որ իմանամ։
ՌՈՒՍՏԱՄ․ Բայց ինչո՞ւ հարձակվեցին, ի՞նչ էին ուզում։
ՍԱՆԱՄ. Հանգստացիր, որդի, հանգստացիր։ Էգուց բանը կպարզվի, կիմանանք։ Երևի, փողոցային լակոտներ էին։ Քի՞չ կան մեր քաղաքում։
ՌՈՒՍՏԱՄ. Ոչ, մայր. ո՛չ, այստեղ մի բան կա, որ ամենքը գիտեն, բացի ինձանից։ Դու էլ գիտես, դու էլ, և թաքցնում ես ինձանից։ Լսիր, մայր։ (Բռնում է նրա ձեռը ամուր): Ես կարող եմ մարդ սպանել։ (Բաց է թողնում Սանամի ձեռը և հեռանում):
ՍԱՆԱՄ. Աստծու սիրույն, խելքդ գլուխդ հավաքիր։ Ես քո մայրն եմ, օտար չեմ։ Ծնողը յուր զավակի թշնամին չի