Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՆԱՄ. (Սուսանի օգնությամբ փաթաթվել է չարշովի մեջ): Ես եկեղեցի եմ գնում. չտխրես առանց ինձ։ (Գնում է խորքի դռներով):


ՏԵՍԻԼ 5



ՍՈՒՍԱՆ մենակ․ հետո ՍՈՒՍԱՄԲԱՐ


ՍՈՒՍԱՆ. (Ուղեկցելով Սանամին և Շպպանիկին մինչև խորքի դուռը, հետ է գալիս, դատարկ բաժակները վերցնում է, տանում է ձախ դռներով, վերադառնում է մի տեսակ հոգնած: Հառաչում է: Նորից գանգի ձայն: Ցնցվում է, երեսին խաչակնքում: Չոքում է հատակի վրա երեսը դեպի արևելք և աղոթում երեք անգամ` ճակատը հպելով հատակին): Երկնային դատավոր, մի բան եմ խնդրում քեզանից՝ արտասուքը աչքերիս, որ
այն խեղճ տղան ինձ մոռանա և իմ անբախտ ծնողները բախտավորվեն։ Ամեն։ (Ոտքի է ելնում):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Գալիս է խորքի դռներով, չարշովով և եվրոպական կոշիկներով): Բարով, Սուսան։ (Համբուրվում է: Չարշովը վերցնում է ու մի կողմ դնում):
ՍՈՒՍԱՆ. (Ուրախանալով): Ինչ լավ արիր, որ եկար, սիրտս
ճաքում էր տխրությունից։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Դռների մոտ սկեսրիդ պատահեցի, ասաց մենակ ես, եկա։ (Նստում է):
ՍՈՒՍԱՆ. Որտե՞ղ էիր։ (Նստում է):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Մարիամ բաջու մոտ։
ՍՈՒՍԱՆ. (Հետաքրքրված): Ինչպե՞ս է խեղճ կինը։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ էհ, խեղճ ասես, թողնես։ Պառավել է, լղարել,
կուչ եկել։
ՍՈՒՍԱՆ. (Տխուր): Անիծո՞ւմ էր ինձ։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Նա քեզ չի անիծում, Սուսան. ծնողներիդ է անիծում։ Զանգերի ձայնը որ լսեց, սկսեց կուրծք թակել, աստված կանչեց. «Կնիկդ օրս ընկնի, Բարխուդար։ Ասում էր: Տափը փուշ դառնա, նա ոտաբաց, ֆարրաշներ ընկնեն նրա հետևից, վազ տա, վազ տա, տեղ