Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒՍԱՆ․ (Ժպտալով): Լավ, լավ, մի նեղանար, էլ լաց չեմ լինիլ։

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Ավելի լավ է եկ նստենք այստեղ և մտիկ անենք փողոցով անցնողներին։ Դա մեր միակ զվարճությունն է։ (Մոտենում է լուսամուտին և նստում թախտի վրա: Լուսամուտից դուրս նայելուց հետո): Սպասիր, սպասիր, աղջի, այդ ձիավորն ո՞վ է, որ մոտենում է ձեր դռներին։ Աղջի, մարդդ գալիս է, մարդդ։ (Ծափ է տալիս ուրախ-ուրախ): Այս էլ քո երազը։ (Վեր է կենում):
ՍՈՒՍԱՆ. (Ցնցվել է): Սխալվում ես, մարդս զատկից առաջ չի կարող գալ։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Քեզ բան եմ ասում։ Նա ինքն է, սպիտակ ձիով, շուլլահիից ճանաչեցի։ Այ, տես, ձիուց ցած եկավ, ներս է մտնում (ետ դառնալով): Դեհ, աչքդ լույս։ Բայց ինչ պատահեց քեզ։
ՍՈՒՍԱՆ. (Գունատվել, դողում է:) Դա լավ նշան չէ, Սուսամբար։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Հիմար֊հիմար մի խոսիր։ Վազիր առաջը, վզովը փաթաթվիր։ Դե շուտ, լավ, ես կգնամ, որ պաչպչելդ չտեսնեմ։
ՍՈՒՍԱՆ, (Իշխելով իրան): Ա՜հ, Սուսամբար, աղաչում եմ, ինձ մենակ չթողնես։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Գնա, գնա։
ՍՈՒՍԱՆ․ (Գնում է խորքի դռներով):


ՏԵՍԻԼ 6
Կենտրոն


ՍՈՒՍԱՄԲԱՐ․ (Չարշովը վերցնում է և պատրաստվում է գնալու):
ՌՈՒՍՏԱՄ․ (Գալիս է խորքի դռներով ճանապարհի հագուստով ձեռքին մի խուրջին: Դեմքը հոգեկան տանջանքներից և հոգնածությունից աղավաղվել է: Ներս մտնելով, խուրջինը դնում է մի անկյունում, վերցնում է