Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈհՇԱՆ. Այո, ընկնավոր։ Տակն ու վրա լինի հորդ գերեզմանը, երազս կատարվեց։ Նստել էր դեղին ձիու, երեխայիս էլ քամակին էր նստեցրել։ Գնում էր, գնում՝ չգիտեմ ուր։ Թյունբաթյուն լինի նա, ինչու երեխայիս տարավ, ինչո՞ւ։ (Արտասվում է):

ՈՍԿԱՆ. Այսօր ընկե՞լ է։
ՇՈՒՇԱՆ. Ընկել է։ Սա չորրորդ անգամն է, երեք տարվա մեջ։ Էլ կասկած չկա, որ նա քրոջդ պես ցավագար է։
ՈՍԿԱՆ. (Տխրում է և մտածում): Հը՜ը, հը՜ը, հը՜ը, ուրեմն այսպես։ Լավ, լավ, շատ լավ։ (Օղի է ածում): Դեհ, ինչ արած։ Աստծու բանն է։
ՇՈՒՇԱՆ. Գնա, գնա չոքիր եկեղեցու դռների առաջ, ճակատդ քարերին, քսիր, աղաչիր, պաղատիր նրան։ Ասա. «Տեր, դու չար ոգին դուրս բեր երեխայիս միջից. տեր, տուր ինձ նրա ցավը»։
ՈՍԿԱՆ. (Ձանձրանալով): Լավ, լավ, կասեմ, ինչո՞ւ չեմ ասիլ։ Ես աղոթել գիտեմ, չեմ մոռացել։ Գնա, խորովածը պատրաստիր, սոխ ուտելով ախորժակս փչացավ։
ՇՈՒՇԱՆ. Քարացել է այդ մարդու սիրտը, աստված իմ։ (Գնում է տնակի դռներով և ետ է գալիս՝ ձեոքին մի կապույտ սփռոց, որ սփռում է սաքուի վրա և վրեն դնում հաց, կանաչեղեն ու մի քանի ափսեներ):
ՈՍԿԱՆ. (Մի քանի վայրկյան մենակ մնալով, մի թաժակ ևս խմում է, հետո վեր է դնում և սկսում է անցուդարձ անել, ձեռներով ինքն իր հետ խոսելով):


ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ


ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ․ (Բեմի հետևից, նախ մի քիչ սազ է նվագում առանց երգելու, ապա երգում է նվագելով: Գալիս է ցանկապատի դռնակով: Մի քիչ կանգ է առնում դռնակի առջև, ապա առաջ է գալիս:

Ոտաբոբիկ թափառում եմ սար ու ձոր
Ես Քյարամն եմ․ ինձ զրկեցին Ասլիից