ՇՈՒՇԱՆ.+ (Ուրախությունից շփոթվելով): Ահ, ուրեմն ճշմարիտ է։ Ովքեր են գալու, քանի՞ հոգի։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ.+ (Գավազանը կռան տակ բռնելով, մատներով հաշվում է): Տես, գա մեռած եղբորս կնիկը— որթան Զառնիշանը — մեկ. տես, դա նրա մեծ որդին Չոփուռ Կարապետը — երկու, տես, դա էլ նրա կնիկը, չար Ջավահիրը — երեք։ Մինդարներ ունի՞ս։
ՇՈՒՇԱՆ.+ Մինդարներ շատ ունիմ, Դանիել ախպեր, բայց ինչո՞վ պատվեմ, այդ ասա։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ.+ Մի բաժակ չայ ամեն մեկին, քիչ մուրաբա, մի բաժակ էլ փունջ օղիով, բավական է։ Իմացա՞ր։
ՇՈՒՇԱՆ.+ Շաքար չունիմ, չայ ունիմ, օղի չունիմ։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ.+ Փող է՞լ չունիս։
ՇՈՒՇԱՆ.+ Մի քիչ ունիմ, գնամ բազար։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ.+ Դե, շուտ գնա։ Անձրևը դադարեց, հրես կգան։ Ես գնամ տեսնեմ. հենց որ տնից դուրս կգան, կվազեմ ու քեզ կասեմ։ (Տոնը փոխելով մեկուսի): Է՜յ, հարիֆներ, ճամփա տվեք, ծափ տվեք, պար եկեք, Մանիշակի բախտն է Գալիս։ (Մոտենում է Շուշանին ու ծոցից դուրս բերելով մի շվի՝ ցույց տալիս) Տեսնո՞ւմ ես։
ՇՈՒՇԱՆ.+ Այդ ի՞նչ է։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ.+ Հետո կիմանաս։ (Ցույց տալով դեպի խորքը): Այ, այն տեղից կլսես։ Մանիշակս շատ է սիրում։ Մի վախենար. ես նրանց աչքին չեմ երևալ։ Չորաթանն ինձ չի սիրում։ Է՜յ, Քյոռ֊Օղլին եկավ մեյդան բաց արեք։ (Տոպրակը վերցնում է ու դուրս վազում խորքի դռներով): Անձրևը դադարում է:
ՏԵՍԻԼ 4
ՇՈՒՇԱՆ և ՍՈՆԱ
ՇՈՒՇԱՆ.+ (ԳիԺ-Դանիելի գնալուց հետո արագ քայլերով մոտենում է ձախ կողմի դռներին): Սոնա։
ՍՈՆԱ.+ Համմե։ (Գալիս է ձախ կողմի դռներով):
ՇՈՒՇԱՆ.+ (Շտապ-շտապ): Շուտ արա, հին մինդարները