Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2


ԵՂԻՍԱԲԵԹ, ՍԻՐԱՆՈԻՅՇ և ՎԻՐԳԻՆԵ

ԵՂԻՍ ԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Ապրի՛ք, որդի, ապրիք։ Հարսը ձեզ պես պիտի լինի։ Մի կին, որ փողի հաշիվ չգիտե, պրծավ. քանդվեց նրա մարդու տունը: Նստենք այստեղ։ (Նստում են):
ՎԻՐԳԻՆԵ. (Ներս է մտնում ձախ կողմի երկրորդ դռներով Եղիսաբեթից և Սիրանույշից հետո: Հագած է ուրիշ շրջագգեստ, այս անգամ համեմատաբար համեստ): Իհարկե։ (Նստում է):
ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով Եղիսաբեթից հետո, Վիրգինեից առաջ: Բավական գեղեցիկ, բայց ոչ մեղմ դեմքով կին է: Հագնված է շքեղ, գլխին շատ մեծ գլխարկ ահագին փետուրով: Ձեռքում մի թանկագին քսակ և շքեղ հովանոց: Հայրս օժիտս տվել է ինձ,
ես շահեցնում եմ։ (Նստում է): Ամուսինս իմ հաշիվներին չի խառնվում, և թույլ էլ չեմ տալ, որ խառնվի։ Նա անհաշիվ մարդ է:
ԵՂԻՍԱԲԵԹ. Չմոռանամ մի բան հարցնել, Մոսկովումն էլ խոհարարները գողանո՞ւմ են, ինչպես մեզնում։
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Այո՛, տիկին, այս վերջին տարին ինը խոհարար եմ փոխել:
ՎԻՐԳԻՆԵ. Ես էլ ամիսը մեկը փոխում եմ։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ձեր լվացարարնե՞րն ինչպես են։
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Հաշվով տալիս եմ լվացքը, հաշվով ընդունում եմ։ Մի բան պակասելիս վարձը կտրում եմ։
ՎԻՐԳԻՆԵ. Ես էլ,
ԵՂԻՍԱԲԵԹ. Երևակայում եմ, որքան է սիրում ձեզ ձեր սկեսուրը:
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ես սկեսուր չունիմ։ (Մեկուսի): Բարեբախտաբար։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ափսո՛ս։ Սկեսուրը ընտանիքի խմորն է։ Վերգինեն էլ չունի։