Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավաղ, ձեզ ավելի վատ օրեր են սպասում, քան մինչև. այժմ եղածները։

ՀՐԱԶԴԱՆ. (Ազդված): Ավելի վա՞տ օրեր:

ԳԱԼՈ. Այո, և արդեն սկսվել են այդ օրերը։ Թուրքերն ասում են. «Հայեր, դուք եք մեր հայրենիքի կործանման պատճառը։ Ռուսի գնդակը մեր մեջքին է դիպչում, իսկ ձերը՝ մեր կրծքին»։ Եվ ահա ամենուրեք սկսել են երիտասարդ տղամարդկանց սրի անցկացնել, երիտասարդ ու սիրուն կանանց ու աղջիկներին հարեմները տանել կամ թեյերին ծախել, իսկ ոչ սիրուններին ինչպես և ծերերին ու երեխաներին քշել հեռավոր վայրեր, ուր նրանք կոտորվում են ճանճերի պես ցրտից ու սովից։ Դե, մնացեք բարով: (Քայլերն ուղղում է դեպի խորքի ձախակողմյան դուռը):

ՍԱԹԵՆԻԿ. Մի գնար, Գալո, մայրդ է աղերսում, մի թողնիր մեզ։

ԳԱԼՈ. (Մի վայրկյան կռվում է իր հետ): ՏԻՐԱՆ. Մնա այստեղ, Գալո։

ԳԱԼՈ. Ոչ։

ՀՐԱԶԴԱՆ. Ես էլ եմ խնդրում։

ԴԱՆԻԵԼ. Ես էլ:

ԳԱԼՈ. Ոչ, չեմ կարող։ (Ուզում է գնալ): ՆԻԳԱՐ. (Վազելով բռնում է Գալոյի ձեռքը): Կաց, Գալո, աղաչում եմ։

ՍԱԹԵՆԻՍ. Լսեցի՞ր, Գալո։

ԳԱԼՈ. Ուշ է։ (Մի վճռական շարժում անելով, գնում է խորքի աջակողմյան դռնով):

ՆԻԳԱՐ. (Լուռ արտասվում է):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ առանց ԳԱԼՈՅԻ, հետո ՄԻԼՈՎԻԴՈՎ

ԴԱՆԻԵԼ. (Գալոյի հաղորդած լուրերից ազդված գունատվել է): Սարսափը գցեց ու ինքը հեռացավ։

ՀՐԱԶԴԱՆ. (Եռանդով). Տիրան, քանի որ ժողովուրդն այդ վիճակումն է, մենք չունենք իրավունք անգործ մնալու և ոչ