Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԶԱՆԻ. Հարցրու, ում ուզում ես, ոչ ոք ինձ քառասուն տարեկան չի համարում։ Իսկ եթե շլյապա դնեմ, մի տասը տարով էլ պակաս կերևամ։ Ա՜խ, Միքայել Պավլովիչ, չգիտես ինչպես է սազում ինձ շլյապան։


ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն դրե՞լ ես։

ՆԱԶԱՆԻ. Ոչ միայն դրել եմ, գնել էլ եմ։ Այս րոպեին բերի մագազինից։

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանալով): Ըմբո՜, ի՞նչպես ես համարձակվել առանց ինձ հարցնելու գնել։ Ես քեզ չեմ թողնիլ շլյապա դնես։

ՆԱԶԱՆԻ. Ես էլ քեզ չեմ թողնիլ ազգի գործերով զբաղվես ու ճառ ասես։

ՄԻՔԱՅԵԼ. Ես քո շլյապան կպատռեմ ու դեն կշպրտեմ։

ՆԱԶԱՆԻ. Ես էլ քո ճառը կպատռեմ ու դեն կշպրտեմ։ (Ուզում է Միքայելի գրվածքը վերցնել):

ՄԻՔԱՅԵԼ. (Գրվածքը պաշտպանելով): Ա՜ կնիկ, լաչառություն մի արա։

ՆԱԶԱՆԻ. Կանեմ, եթե չես թողնիլ ինձ շլյապա դնելու։

ՄԻՔԱՅԵԼ. Դե արա, ինչ որ ձեռքիցդ գալիս է։ Ոչինչ էլ չես կարող անել։

ՆԱԶԱՆԻ. Չե՞մ կարող։

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՞։

ՆԱԶԱՆԻ.6 Չե՞մ կարող։

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛։

ՆԱԶԱՆԻ. (Ոտքի կանգնելով)։ Դե լավ։ Համբերիր։ Կիրակի օրը ես կգամ այդ Բարեսիրական ընկերության ժողովը ու այնքան մարդկանց առաջ բարձր ձայնով կգոռամ։ «Ա՝յ մարդիկ, ականջ մի՝ դրեք մարդուս ասածներին, նա գժվել է, խելքը կորցրել։ Տարեք նրան գժատունս։

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛։

ՆԱԶԱՆԻ. Հապա՞։ Կտեսնես, կտեսնես, դու ինձ դեռ լավ չես ճանաչում։

ՄԻՔԱՅԵԼ. Կանես, կանես, աստված վկա, ճանաչում եմ, խհ Բաղդասարի աղջիկն ես։

ՆԱԶԱՆԻ. Խնդրեմ իմ հոր պատվին չդիպչես, թե չէ պապերիդ