ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Գիշերային ռեստորան Մոնմարտրում:
Մի մեծ դալիճ` լայն կամարով բաժանված երկու մասերի: Ճաշակով դասավորված և ծաղիկներով զարդարված սեղաններ: Պատերի վրա ռուս նկարիչների նկարներ` չափազանց վառ գույներով: Հատակը մեջտեղում բաց է պարերի համար, պատերի կողմում ծածկված է ֆրանսիական գորգերով: Կահ-կարասիքի ընդհանուր ոճը հավակնոտ արևելյան է` խառը ռուսական և ֆրանսիականի հետ: Երեք դռներ, որոնցից երկուսը աջ, մեկը ձախ պատի մեջ: Աջ կողմի առաջին դուռը տանում է նախասենյակ, երկրորդը մի ուրիշ սենյակ, ուսկից սպասավորները բերում են ըմպելիքները և ուտելիքները: Ձախ կողմի դուռը տանում է պարող-պարուհիների ու երգիչ-երգչուհիների զգեստավորման սենյակը:
Առանձին հարմար անկյուններ` էլեկտրական կարմիր ու դեղնագույն լամպարիկներով լուսավորված:
Երաժշտությունը նվագում է, պարերն ու երգեցողությունները տեղի են ունենում մեծ մասամբ կամարի մյուս կողմում: Կամարը, շատ լայն լինելով, ցուցադրում է տեսարանի ամբողջությունը, բացի նրա ետևում գտնվող հաճախորդներից:
Նվագելով եղանակները և երգված երգերը մեծ մասամբ ռուսական և ցիգանային են, իսկ պարերը հաջորդաբար