Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՄԱՅԱԿ. Այն Ժամանակ մյուսը... մյուսը պետք է կործանվի... Բայց ի՞նչ պատահեց ձեզ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գունատվել է, նկատելով Վիրգինեին դռների մեջ, հենվել է աթոռներից մեկի կոհակին): Ոչի՛նչ, գլուխս պտտեց։


ՏԵՍԻԼ 11



ՆՈԻՅՆՔ և ՎԻՐԳԻՆԵ



ՎԻՐԳԻՆԵ. (Հանդարտ բաց է արել ձախ կողմի երկրորդ դռները և ներս մտել մի չարախինդ ժպիտ երեսին): Ա՛հ, ներեցեք, ես կարծում էի ոչ ոք չկա այստեղ։ Ես կերթամ։ (Ձևանում է թե ետ է գնում):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Արագությամբ ժողովել է ուշքն և հպարտ նայում է Վիրգինեին):
ՀՄԱՅԱԿ. (Ցնցվել է, բայց և իսկույն իշխել իրան): Ցտեսությո՛ւն տիկին։ (Ձեռ է տալիս Արմենուհուն: Վիրգինեին): Հարգանքներս։ (Վիրգինեին գլուխ տալով, գնամ է խորքի դռներով):


ՏԵՍԻԼ 12



ԱՐՄԵՆՈԻ2Ի և ՎԻՐԳԻՆԵ



ՎԻՐԳԻՆԵ. (Նայել է Հմայակի հետևից չարախինդ և նույն ժպիտը երեսին մոտենում է դաշնամուրին ու ձեռը քսում նրա կափարիչին: Բարձրաձայն ծիծաղում): Հա՜,հա՜, հա՜...
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Վրդովվելով): Ինչո՞ւ համար ես ծիծաղում։
ՎԻՐԳԻՆԵ. Ոչինչ, կարծում էի դաշնամուրդ փոշի է պատել:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Համբերությունը կորցնելով): Լրտե՜ս, լրտե՜ս:
ՎԻՐԳԻՆԵ. Լավ, մի՛ կատաղիր, ների՛ր, ես գնում եմ։ (Բարձր ծիծաղելով, գնում է ձախ կողմի առաջին դռներով):