Ժորժը վարագույրի տակից գլուխը ետևից դուրս բերելով, մի քանի վայրկյան հիանում է Անֆիսայի կազմվածով, ապուշորեն ժպտում է, ապա աջ ու ձախ նայելով, արագ մոտենում և ետևեց գրկում է նրան։ Աֆիսան վախեցած դուրս է պրծնում նրա գրկից, փախչում է։ Ժորժը վազում է նրա ետևից, չի կարողանում բռնել, շատ շուտով հոգնում է։ Նրա անառողջ սիրտը ուժեղ բաբաղում է։ Նա ձեռները սեղմում է կրծքին։ Ասում է․
— Անֆիսա, թող ինձ, թող որ քեզ գրկեմ․․․
Անֆիսան, ձնռը պարզելով, դրամ է պահանջում, Ժորժը տնտղում է գրպանները, գտնում է մի տասը ռուբլանոց, տալիս է։ Անֆիսան նայելով թղթադրամին, արհամարհանքով շպրտում է հատակի վրա։ Քիչ է։
— ՎԵրցրու Անֆիսա վերցրու, հետո էլի կտամ, թող հայրս մեռնի, ժառանգությունը կստանամ, կտամ, հազարներ, տասը հազարներ։
Անֆիսան հեգնաբար ծիծաղում է։
— Ողորմելի կատվիկ, դու հորիցդ առաջ ես մեռնելու, այդ պարզ է․․․
Վերցնում է թղթադրամն ու գրպանն է դնում։
ՊԱՏԿԵՐ III
Ձախ կողմից, դռների մեջ երևեւմ է Արտեմ Պետրովիչը Խալաթով։ Ժորժը շտապում է հեռանալ և դարձյալ թաքնցել վարագույրի հետևում։ Արմեն Պետրովիչը, դիմելով դեպի աջ կողմի դռները, հանկարծ կանգնում է, նայում է Անֆիսային։ Անֆիսան սատանայաբար ժպտում է։ Կիրքը վայրկենաբար բռնկվում է Արտեմ Պետրովիչի քայքայված մարմնի մեջ, նրա դեմքը ծռմռվում է այլանդակորեն։ Նա դողդողուն ու անվստահ քայլերով մոտենում է Անֆիսային, բռնում է նրա ձեռը, վավաշոտ հայացքով նայում է երեսին։ Անֆիսան առանց դիմադրելու, երեսը մոտեցնում է նրա դողդոջուն շուրթերին։ Արտեմ Պետրովիչը համբուրում է։ Անֆիսան արագ ազատվում է նրա գրկից, երեսը գաղտնի սրբում է թաշկինակով, դեմքով արտահայտելով իր զզվանքը։ Միևնույն