մասնակցում, հակառակ Բարութչյանի թախանձանքներին նա ախորժակ չունի. նրա գլուխը ցավում է. նա հիվանդ է։ Նա վեր է կենում սեղանից։ Նրան հետևում են մյուսները։ Աննա Գասպարովնան, Թամարայի պահանջով, Աբալյանին թույլ չի տալիս իրենց ուղեկցելու։ Բարութչյանն է ուղեկցում։ Նրանք դուրս են գանում։
Աբալյանը մնում է։ Նա իրեն զգում է անարգված Խալիֆյանի և նրա ընկերների աչքում։
ՊԱՏԿԵՐ VII
Գլխավոր սրահում արևելյան պարերը վերջացել են։ Սկսվել են նորեն եվրոպական պարերը։
Սրահը հետզհետե դատարկվում է։
ՊԱՏԿԵՐ VIII
Սեղանատանը։ Աբալյանի հրամանով սպասավորները մաքրել են Մարկոզովների սեղանը. նա դեռ չի ընթրել զբաղված լինելով Աննա Գասպարովնայով։ Նա վճռել է մինչև լույս քեֆ անել։ Գալիս են նրա երեք բարեկամներն ու գաղափարակիցները։ Գալիս է արևելյան երաժշտախումբը և նստում է կից սեղանի քով։ Պատրաստվում են նվագելու։
ՊԱՏԿԵՐ IX
Թղթախաղի սրահում։ Մի քանի խաղասեղաններ։ Ժորժը բակարայում տանուլ է տվել վերջին ռուբլին, բայց չի ուզում վեր կենար։ Նա դրամ է խնդրում մեկից, մյուսից, ոչ ոք չի տալիս։ Նրան առաջարկում են ազատել իր տեղը որ մի ուրիշը նստի։ Նա մերժում է։ Ոտքի վրա եղողներից մեկը կոպտաբար բռնում էնրա թևից, բարձրացնում է։ Նա դիմադրում է, կռվում է, բռնցքահարում։ Ընհանուր ծաղր ու ծիծաղ։ Երևում է Բարութչյանը և, Ժորժի թևից բռնած նրան տանում է բուֆետ։