Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խայտառակություն ամբողջ սեղանատանը։ Միջամտում են սպասավորները և կողմնակի մարդիկ։

Խալիֆյանին հաջողվում է Գուլաձեին դուրս տանել։ Ապտակված ճառախոսը գոռում է.

— Սպասիր, սրիկա, այս ապտակը քեզ վրա շատ թանկ կնստի։

Ամբողջ տեսարանի ընթացքում Աբալյանը ձևացրել է, թե ոչ մի մասնակցություն չունի իր ընկերների սարքած սկանդալի մեջ։

ՊԱՏԿԵՐ XI

Կլուբի սանդուղքը։ Իջնում են երեկույթի հանդիսականանները։ Բազմության մեջ երևում է նաև Խալիֆյանն իր ընեկրներով։ Խալիֆյանը Գուլաձեի թևն առած, աշխատում է հանգստացնել նրան։ Երևում է Աբալյանն իր ընեկրներով։ ապտակի արժանացածը սպառնալի շարժումներ է անում։ Երևում է Բարութչյանը, որ հարբած Ժորժին իջեցնում է սանդուղքով։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Քսանումերերորդ վիշիկայի մեջ

Հոր փորողները աշխատում են մաքրել փչացրած հորը։ Գործը ղեկավարում է Խալիֆյանը, բանվորներին խրախուսելով։ Բուռ ջանքերից հետո շտանգերով դուրս են բերում ներս ձգված առարկաներից մեկը։ Ընդհանուր ցնծություն։ Խալիֆյանն ուրախանում է։ Գալիս է Բարութչյանը։ Մի բանվոր ցույց է տալիս դուրս բերված առարկան։ Բարութչյանն արհամարական շարժում է անում։ Նրա միտքն զբաղված