Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՂԵՍԱԲԵԹ. Մի տղամարդ, որ իրան կարող է պահել, ոչ մի կին չի կարող նրան խելքից հանել։

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Մի կնիկ, որ իր պատիվը ճանաչի, ոչ մի տղամարդ չի կարող նրան մոլորեցնել։
ԵՂԵՍԱԲԵԹ. (Անհամբեր): Ուրեմն ի՞նչ եք ուզում ինձանից։ Ես ինչ որ կարող եմ, անում եմ։
ՍԻՐԱՆՈՒՅ., Լռե՛նք, ես լսեցի նրա հոր ձայնը։
ԵՂԻՍԱԲԵԹ. (Նայելով լուսամատով դուրս): Այո՛, նա է, գալիս է փեսայիս հետ։ Միշտ միասին են, խոսում են, քչփչում, չգիտեմ նրանց մեջ ինչ կա։ Գնանք իմ սենյակը։ Պատիվը մերն է, պետք է պաշտպանենք միմյանց։ (Վեր է կենում և դիմում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այո՛, պետք է պաշտպանեք ինձ, մայրիկ։ (Հետևում է Եղիսաբեթին):


ՏԵՍԻԼ 6



ԿՈՍՏԱՆԳԻՆ և ՍՏԵՓԱՆ


ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռներով: Նկատելի ընկճված է): Հապա այս բոլորից հետո ինչպե՛ս չասել, «Ամոթ քեզ, հասարակություն, որ այդպիսիներին հարգում ես, պատվում, ազնիվ մարդ հռչակում»։
ՍՏԵՓԱՆ, (Գալիս է խորքի դռներով Կոստանդինի հետ): Ես կկամենայի իմանալ՝ ի՞նչ շահեցիք արդյոք, խորտակելով ձեր աղջկա իլյուզիան իր մարդու առաքինության մասին։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես թունավոր ժահրը դուրս քաշեցի իմ աղջկա կյանքից, բժշկվելն իր կամքից է կախված այժմ։ Օօ՜, հանգիստ կացեք։ Նա ինձանից շնորհակալ է։


ՏԵՍԻԼ 7



ՆՈԻՅՆՔ, ՍԱՄՍՈՆ և ՀՄԱՅԱԿ



ՍԱՄՍՈՆ. (Գալիս է աջ կողմի աոաջին դռներով): Այսօր, դժբախտաբար, չեմ կարող ձեր նախահաշվով զբաղվել:
ՀՄԱՅԱԿ, (Գալիս է աջ կողմի աոաջին դռներով Սամսոնի