Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թևերով ու բաց կրծքով: Մեջքին, արխալուղի վրայից կապած է կապույտ մետաքսյա գոտի: Գլխին դրած է երկար, սրածայր գդակ: Քառասուն և ութ տարեկան է: Քայլում է ծանր, միշտ գլուխը հպարտ բարձրացրած: Շախսեյ-վախսեյի հասցեին): Քանդվեց, տակն ու վրա եղավ շեն քաղաքը։ Դա աստծու արդար պատիժն էր, որ եկավ մեր գլխին (Կապերտներին հասնելով, չմուշկները հանում է և այնպես առաջ գալիս):

ՀԱՅՐԱՊԵՏ. Ինչո՞ւ աստծու արդար պատիժը հենց մեզ է հասնում։ Ուրիշ քաղաքներ չկա՞ն։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Ոչ մի տեղ չկա այն ապականությունը, ինչ որ այս անիծված երկրում։ Հավատ չմնաց, օրենք չմնաց, բոլորը ոտնատակ արին մարդիկ։ Ո՞վ էր տեսել, որ հայ քրիստոնյան մոռանա խաչ ու խաչվառ, չուզենա լսել զանգերի ձայն, պաս ու ծոմ չպահի։
ՀԱՅՐԱՊԵՏ. էլի լութերականների դե՞մ ես կատաղել։
ԴՐՍԻՑ. (Դադարում է շախսեյ-վախսեյը):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Ավելի գրգռվելով): Քանդվի նրանց տունը, որ մեր տները քանդեցին։ Տեսնված բա՞ն է, որ հայ քրիստոնյան պսակվի իր հորեղբոր կամ մորաքրոջ աղջկա հետ։ Իհարկե, նա երկնքից մտիկ է անում, տեսնում է այս ամենը ու մեզ պատժում է։ Թացն էլ այրվում է չորի կրակով։
ՀԱՅՐԱՊԵՏ. Իմ կարճ խելքով լութերականությունը շատ լավ բան կլիներ, եթե թույլ տար արաղ, գինի խմել։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Կատաղի հայացք ձգելով նրա վրա): Հայրապետ։ ՀԱՅՐԱՊԵՏ.
ԳՅՈԻԼՆԱԶ. (Բարխուդարին): Նստիր, երեխաները քաղցած են։ ԲԱՐԽՈԻԴԱՐ.
ԱՄԵՆՔԸ. (Նստում են սփռոցի շուրջը—ծալապատիկ, կանայք սպասելով, որ առաջ տղամարդիկ նստեն, փոքրերը սպասելով մեծերի նստելուն):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բարխուդարի և իր բաժակներն օղի ածելով): Է՜հ, Բարխուդար, խմիր, աստված գնացողների հոգին