նրանց կյանքը և վարքն ու բարքերն են երգում ու դրվատում։ Շատերն այդ երգերից ու ռոմանսներից անցնում են բուրժուական սալոնները, ճաշարաններ ու սրճարաններ կան, որոնց հաճախորդները գրեթե բացառապես ապաշներ են։ Շատ վտանգավոր է կողմնակի անձանց համար այդ վայրերում երևալը։ Մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել գնալու, բայց միշտ մի խումբ ընկերներով։ Դժվար է անտարբեր նայել հմուտ ապաշի աչքերի բիբերին, այո, բիբերին, վասնզի նրանց մեջ դուք տեսնում եք ոճիրի դրոշմը ու սերը, այնտեղ եք կարդում մարդու հոգին, եթե միայն մնացել է որևէ հոգի այդ ալքոհոլից թունավորված և շվայտությունից վաղաժամ հյուծված ու կազմալուծված մարմնի մեջ։ Շատ կարճ է տևում ապաշի գործունեությունը և նույնիսկ կյանքը։ Մինչև 28—30 տարեկան հասակը նա կամ գլխատված է, կամ աքսորված։ Կան ապաշներ, որոնք իրանը արտաքինով ոչնչով չեն տարբերվում սովորական քաղաքացիներից։ Հագնվում են այնպես, ինչպես առօրյա բուրժուաները-հարուստ, մաքուր և միշտ ճաշակով։ Ավելի վտանգավորները դրանք են։ Նրանց գործողության վայրերը փողոցները չեն, այլ թատրոնները, վարիետեները, մանավանդ թանկագին խանութները, բանկերը կամ բորսան։ Դրանք ավելի խոշոր ոճրագործներ են, ավելի նրբացած և ավելի սոսկալի։ Նրանց հոգու ղեկավարը միայն շողշողուն ոսկու հմայքը չէ, այլև անասնական տարփանքը դիվային վավաշոտության։ Պատմեմ մի ցցուն դեպք վերջին տեսակի ոճրագործների կյանքից։ Որքան հիշում եմ, Սոլեյան էր նրա անունը։ Քսանևութ-երեսուն տարեկան երիտասարդ էր արդեն ամուսնացած և այժմ այրի։ Նա ծանոթանում է իր հարևան այրի կնոջ հետ։ Այրին ունի 8-9 տարեկան մի սիրուն ու խարտյաշ աղջիկք միակ զավակը։ Որ համեստությամբ, իր արտաքին հեզիկ ձևերով, իր նվերներով ու գուրգուրանքով Սոլեյանը գրավում է այրի կնոջ համակրանքն ու հավատը։ Մի օր նա խնդրում է այրիին` թույլ տալ իր փոքրիկին նրա հետ արվարձանի թատրոնը գնալու։ Այրին թույլ է տալիս ուրախությամբ։ Թող փոքրիկը առաջին անգամ թատրոն տեսնի և զվարճանա։ Աղջիկը գնում է։ Մայրը նրան
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/296
Արտաքին տեսք