Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ չէ, տասներեք տարի։

— Իսկ առա՞ք։

— Ավա՜ղ, առաջ երիտասարդ էի,— հառաչեք ծերուհին,— ուժ ունեի, կարողանում էի մաքուր գործով զբաղվեր։

— Ի՞նչ գործով։

— Կաֆեի գարսոն էի, մեծ բուլվարների վրա։

— Ինչո՞ւ թողեցիք այդ գործը։

— Ինքս չթողեցի, հանգամանքները ստիպեցին թողներ

— Ի՞նչ հանգամանքներ։

— Ոտներիս թուլությունը, մեջքիս ցավերը։ Ես ոսկրացավ ունեմ։

— Երևի խոնավ կացարաններում եք ապրել։

— Հապա ուրիշ ո՞րտեղ, Ռոդշիլգի պալատո՞ւմ, հե՜, հե՜, հե՜,— քրքջաց ծեքունին զարմանալի անհոգությամբ և զվարթությամբ։ Բայց, ներեցեք,— փոխեց նա հանկարծ իր տոնը,— սայլերը շուտով կգան, իսկ ես դեռ չեմ վերջացրել իմ գործը։ Բարի եղեք, մի հատ էլ ծխախոտ տվեք։ Ես ծերունու ձեռի մեջ մի բուռը ծխախոտի հետ սեղմեցի և մի հինգ ֆրանկանոց։ Այդ նրա համար անսպասելի էր։

— Մերսի, մերսի, պարոն, դուք շատ բարի եք,— գոչեց նա և թույլ քայլերով մոտեցավ աղբարկղին...

Ես արթնացրի Սոմիկոյին, որ ամբողջ ժամանակ նիրհել էր նստարանի վրա։ նա բարկացած էր։

— Չեմ հասկանում, դուք ինչ տեսակ մարդ եք,— ասաց նա խորին կշտամբանքով,— ամեն մի դատարկ բանով հետաքրքրվում եք, ամեն մի անպետք մարդու հետ խոսում եք ու ժամանակ կորցնում։ Բազարումն էլ մուրացկանների հետ էիք զրույց անում։ Դրա համա՞ր եք Փարիզ եկել։ Մեզ մոտ մուրացկաններ քի՞չ կային։ Հիմա էլ բռնել եք այգ կեղտոտ աղբավաճառի օձիքը։ Ես այստեղ ցրտից ղասաբխանի շան պես դողում եմ, իսկ դուք այնտեղ... Գնանք, ի սեր աստծո, ես սառել եմ։ Գնանք մի տեղ, մի բան լակենք, տաքանանք.

Առհասարակ բարեկամս երբեմն սիրում էր ինձ խրատել։ Նա կրկնում էր, թե Փարիզն ինձ նման մարդկանց տեղը չէ, թե Փարիզը շինված է միայն և միմիայն լավ ապրելու և լավ