Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե ձեր ակնարկը վերաբերվում է (Ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխությանը,— ասաց նա, ծիծաղելով իր արծաթահնչուն ձայնով,— արտիստի կյանքն ապահով է էքսցեսներից։ Ժողովրդի աչքում նա անձեռնմխելի է։

— Ժողովրդի և ոչ խուլիգանների աչքում։ Մի մոռանաք, որ հեղափոխությունը դժբախտաբար ճնշվել է, և այժմ ռեակցիայի խուլիգաններն են ասպարեզի տերը։ Այսպես թե այնպես, իմ բարեկամական խորհուրդն է չգնալ։

— Բայց ես արդեն պայմանավորվել եմ Մոսկվայի օպերայի հետ և հեռագրել եմ ուղևորությանս օրը. պարտավոր եմ գնալ։

Ես լռեցի և հրաժեշտ տվեցի։

Նա գնաց և կործանվեց...

Պատմեմ ինչպես։— Մոսկվայում մի օր օրիորդ Պասլայանն իր ընտանիքից հեռագիր է ստանում, թե հայրը մահամերձ հիվանդ է և փափագում է աղջկան տեսնել։ Պապայանը, արհամարհելով ձմեռային սառնամանիքը, շտապում է իր ծննդավայրը Հաշտարխան։ Հիվանդը չի մեռնում, առողջանում է։ Հազարում արդեն լուր է տարածվել, թե Պապայանն իր հետ մեծ քանակությամբ թանկարժեք ադամանդներ է բերել։ Երկու-երեք սրիկաներ՝ մեկը հայ, երկուսը թուրք, հարձակվում են Պապայանների տան վրա, պահանջում են ադամանդները։ Օրիորդի հայրը դիմադրում է, տեղի է ունենում կռիվ, օրիորդը մեջ է ընկնում հորն օգնելու և ստանում է դաշույնի մահաբեր վերքեր ու մի քանի օրից հետո վախճանվում է։ Հետագայում լսեցի, որ զմայլելի երգչուհին իր մահվան օրը երգել է իր արիան «Տրավիատա» օպերայից։ Ով գիտե, գուցե ճիշտ է, որ ասում են, թև սոխակն երգելով է մահանում[1]։

Կործանվեց երիտասարդ հասակում մի աննման

  1. հիշատակվելու արժանի մի հանգամանք,որ ինձ պատմեց Երևանի պետական առաջին Կարմրադրոշ Թատրոնի երիտասարդ դերասան Վավիկ Վարդանյանը։ 1919 թվականին, երբ բոլշևիկների գրավում են Հաշտարար քաղաքը, ձերբակալվում է մարդասպանների և սերիալների 50 հոգուց բաղկացած մի բանդա և հանգուցյալ Աթարբեկյանի կարգադրությամբ զանգակահարվում է ամբողջովին։ Այդ բանդայի մեջ է լինում Պապյանին սպանող թուրքերից մեկը։ Շ.։