Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշ ճամփա չունենք։ Ան դաշնակցականներ միայն տղայաբար կկարծեն, թե կրնան Թուրքիան տապալել։ Էհ, ձգենք, ադ մասին շատ խոսելիք ունեմ։ Կը հուսամ, որ երոիկար ժամանակով եք Փարիզ ժամանել։

— Այոք պիտի մնամ, մինչև որ որդիներս ավարտեն իրանց ուսումը։

— Ահ, շատ ուրախ եմ, կը փափագեմ հաճախ հանդիպել ու ձեզի հետ գործել։ Գաղութին մեջ գործ շատ կա ընելու, գործողներ չունինք։ Հոգներ եմ, ջղերս ալ ուժ չունին։

Մենք բաժանվեցինք։ Ավելի քան հինգ տարի մենք տեսնվում էինք առնվազն շաբաթը մի անգամ։ Նա միշտ զբաղված էր ոչ այնքան իր, որքանվ ուրիշների գործերով. այս ինչ ուսանողի համար պիտի թոշակ գտնել, այն ինչ արվեստագետին պիտի օգնել։ Բավական է, որ կարիք ունեցողը հայ է, և Չոբանյանը միշտ պատրաստ էր ձեռքից եկածն քանելու երբեմն լավ չտեղեկանալով, դիմողն արժանի է օգնության, թե ոչ։ Նրա ձեռներեցությամբ և ջանքերով կազմվել էր մի նպաստամատույց ընկերություն, որի նպատակն էր օգնել արվեստագետներին և ուսանողներին։ Նրա վարչության մեջ ես էլ կայի, փոխ-նախագահի կոչումով։ Ամենից շատ ու ամենից արդյունավետ գործողը դարձյալ մեր քարտուղարն էր— Արշակ Չոբանյանը։ Նա էր, որ, ի միջի այլոց, մեր ընկերության նյութական աջակցությամբ, կազմակերպեց Կոմիտասի առաջին համերգը Փարիզում։ Նա էր, որ Վաշինգտոն հոյակապ դահլիճը լեցրեց բազմությամբ և բերեց մի շարք հայտնի ֆրանսիացի երաժշտագետներ։ Մի բան, որ միայն նրա համառ տոկունությունը կարող էր անել։

Քսան տարի անցած, երբ ես Ամերիկայից վերադառնալով, աչքերիս հիվանդության պատճառով, ստիպված էի Փարիզում մնալ նորեն երկար ժամանակով, Արշակ Չոբանյանին, այդ մարդ-սնդիկին, տեսա գրեթե անփոփոխ։ Նա նույն էնտուզիաստն էր, նույն մաքրարյուն ռոմանտիկը և, միևնույն ժամանակ, նույն աննկուն աշխատավորը հասարակական կյանքի ասպարեզում։ Չէր պակսել և նրա բեղմնավոր գրչի թափը։ Չնայելով իր աջ ձեռի վնասմանը, նա բարունակ գրում էր, գիշեր-ցերեկ։ Նա նոր էր լույս ընծայել