Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գորկին իր խիզախ ոճով գրեց մի ցասկոտ հողված։ Այնտեղ նրա խորապես վշտացած գրչից շեշտակի սպրդել էր մի կծու դարձվածք` «Թքում եմ գեղեցիկ Ֆրանսիայի երեսին»։ Ամենքը գիտեին, որ թուքը ուղղված է բուրժուազիայի և միմիայն բուրժուազիայի երեսին, բայց չէին ուզում խոստովանել։ Այս էր պատճառը, որ ռեպտիլ մամուլը կատաղել էր համբավավոր բելլետրիստի ու դեմ։

«Սուֆլե» սրճարանը գալիս էին և ոչ հեղափոխականներ, թե՛ ռուս և թե՛ հայ ու վրացի։ Հիշում եմ հայտնի գիտնական Մաքսիմ Կավալևսկուն, գրող Ամֆիտեատրովին, պրոֆեսոր Յուրի Ղամբարյանին և Թիֆլիսի առևտրական բանկի վարիչ Միքայել Թամամշյանին։ Չգիտեմ ինչպես, այժմ այդ մարդն էլ պրոֆեսորի կոչում էր կրում։

Այդ չորսն էլ զարմանալի գեր մարդիկ էին, մանավանդ Միքայել Թամամշյանը։ Նա հարյուր ու հիսուն կիլոգրամ կշիռ ուներ։ Հիշում եմ այն օրը, երբ նրանք թանձր մուշտակների մեջ պարուրված կաֆե մտան, ներկա եղողները միաբերան բացականչեցին.

— О, lа-lа, о, la-la...

Իսկ մի ֆրանսիացի սրախոսեց.

— Այժմ ինձ հասկանալի է, թե ինչու Ռուսաստանն այդքան լայնածավալ է։ Չորս պրոֆեսորները դասախոսում էին ռուս էմիգրանտների համալսարանում, կարծեմ, ձրիաբար։ Այդ ժամանակ նրանց և ուսանողների մեջ խռովություններ էին ծագել։ Ինձ ասացին, թե Մաքսիմ Կավալևսկին իր բերնից թռցրել է մի անզգույշ խոսք — «Ես Ֆրանսիայում հանրապետական եմ, իսկ Ռուսիայում միապետական»։ Ուսանողները կատաղել էին և Կավալևսկուն բոյկոտի էին ենթարկել։ Նրանք աղաղակում էին.

— Անկցի Պետական խորհրդի անդամը, մենք չենք ուզում նրա դասերը։

Թամամշյանն իր պաշտոնակցին պաշտպանում էր կովկասյան տաքարյունության ամբողջ թափով ու զորությամր: Մի բանակցության ժամանակ նա թանաքաման էր արձակել