Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար հրավիրված էին «Պոմեգի Ֆրանսեզ»-ի և «Օդեոն»-ի առաջնակարգ արտիստները, նաև մի խումբ անվանի երգիչներ և երաժիշտներ։ Չգիտեմ ով, իր կազմից հրավիրել է Օդեսայից եկած մի անհայտ ջութակահարուհի։ Մինչ բեմի ետևում ֆրանսիացի արտիստները համբերությամբ սպասում էին իրանց հերթին, հանկարծ ներս վազեց Օդեսայի աստղը մի ճիպռոտ պառավի հետ։

— Ովքե՞ր են այս երեկույթի կարգադրիչները,— գոռաց նա վրդովված։

— Ի՞նչ կհրամայեք,— հարցրի ես որպես մեկը երեկույթի կարգադրիչներից:

— Այդ ի՞նչ անկարգություն է, ինչո՞լ ոչ ոք ինձ չդիմավորեց դռների մոտ։

— Ներողություն, տիկի՛ն, դուք արդեն ուշացել եք ձեր հերթին, չգիտեինք երբ եք բարեհաճելու շնորհ բերել։ Բացի դրանից, մենք ոչ ոքի դռների առջև չենք դիմավորել, ահա, տեսնում եք, այդ ականավոր արտիստներից ոչ մեկին։

— Այդ ինձ չի վերաբերվում, իմ պահանջն իմ մասին է։

— Ներեցե՛ք, չէինք նախատեսել, ասացեք, ինչպե՞ս ուղղենք մեր սխալը։

— Նախ և առաջ ուղեկցեցեք մորս՝ սրահը և առաջին կարգում տեղ տվեք նրան։

— Պատրաստ եմ ծառայելու,— ասացի ես, ճիպռոտ պառավի թևն առնելով։ Ուրի՞շ։

— Վերցրե՛ք ջութակս և պահեցեք մինչև պահանջելս։

— Խնդրե՛մ,

— Մի մեռանանք, որ դա հասարակ գործիքներից չէ, և արժե երեսուն հազար ռուբլի։

— Այո՜,— արտասանեցի ես հեգնական զարմացումով,— երևի Աարադևարիուսի գործերից է։

Եվ շտապեցի ճիպռոտ պառավի քարշ տալ սրահ։


Առաջին տարին Փարիզում իմ կյանքը շատ անկանոն էր, ուզում եմ ասել, որ չունեի ոչ մի ծրագիր իմ օրերի և ժամերի օգտագործման վերաբերմամբ։ Փոփոխական տրամադրությանս