Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հինգ-վեց օր պտտեցի բելեր հյուրանոցները, բոլոր պանսիոնները, ոչբարոնեսսա կար և ոչ նրա եղբայրը։

— Այսինքն սիրականը և ավանտյուրայի ընկերը։

— Թող ձեր ասածը լինի, չեմ վիճում։

— Բայց դուք էլի չասեցիք, ի՞նչ եղավ ոսկե տուփդ իր թանկագին ադամանդներով։

— Մորս նվերն իմ պսակադրության օրը,- արտասանեց Սոմիկոն, կրխքի խորքից արձակելով մի խորը հառաչանք։

— Տարա՞վ։

— Տարավ անիրավը, տարավ և լավ տարավ։ Տալուս օրն աստված խելքս խլել էր ինձնից ու հիմարացրել։

— Միայն ա՞յդ օրը, Սոմիկո, միայն ա՞յդ օրը,- ասացի ես ոչ առանց կծու հեգնանքի։

— Այդ բոլորը ոչինիչ, փողերս էլ, տուփս էլ, խելքս էլ, ինձ միայնն մի բան է կատաղեցնում։

— Ի՞նչը։

— Այն, որ մինչև այդ բարոնեսսային հանդիպելս կին ասած բանը ինձ համար ուրիշ ոչինչ էր, եթե ոչ փողով գնելու մի ապրանք, այսօր լավը, վաղը վատը։ Եվ հանկարծ մի օր խելքիս փչեց բացի մարմնից կնոջ մեջ փնտրել սիրտ, հոգի, խելք։ Թյու՛ քո տղամարդկությանը, Սոմիկո, թյու՛․․․

— Բայց ոչինչ,- հարեց նա մի քանի վայրկյան անցած,- թող դա լինի իմ առաջին և վերջին դասը, այսուհետև ինքը Եվան էլ չի կարող ինձ խաբել։

Մենք բաժանվեցինք իրարուց։ Հետևյալ օրն իսկ նրարն տեսա բոլորովին մոռացած իր բարոնեսսային և առաջվա պես ուրախ ու կենսախինդ։ Միայն ասաց, թե կարոտել է իր ընտանիքին և փափագում է Կովկաս գնալ։

— Կգնամ երկու ամսով, կարոտս կառնեմ, աշնանն էլի կգամ,- ավելացրեց նա։

Նա չէր գուշակում, որ Փարիզը նրա համար պահած ունի մի նոր արկած։ Մեկն այն ինքնըստինքյան աննշան փորձանքներից, որոնք սակայն Սոմիկոյի տիպի մարդկանց կյանքում որոշ դարագլուխ են կազմում։

Վաղ առավոտ էր, երբ մի օր նրանից ստացա մի