Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև անգամ չեմ կարողանում նրան հարգել բավականաչափ։ Ա՜հ, մի մեղադրեք ինձ, որ այսպես եմ խոսում, անշուշտ դուք գիտեք ինչ ասել է արտիստ, նա երբեք չգիտե իր լեզուն կաշկանդել ինչ-որ ավանդություններով ու նախապաշարումներով: Ի՜նչ փույթ, որ նա իմ հայրն է, ես չեմ կարող կեղծել... Պարո՛ն, այժմ ես քսանույոթ տարեկան եմ,— շարունակեց օրիորդը մի քիչ լռելուց հետո,— դուք կարող եք զարմանալ, որ դեռ չեմ ամուսնացել։ Իհարկե, յուրաքանչյուն օրիորդի վերջնական ճակատագիրն է այս կամ այն կերպ իր կյանքը կապել որևէ մեկի հետ։ Բայց ես չեմ ուզում իմ ազատությունը շղթայել այնպես, ինչպես մեծ քույրս։ Խե՜ղճ էլիզ, նա այժմ դառնագին զղջում է, որ, ենթարկվելով իր հոր ցանկությանն ու թախանձանքին, ամուսնացավ մի չսիրած մարդու հետ։ Մի մարդու, որ այսօր անամոթաբար դավաճանում է նրան...

— Ինչպես ամեն մի տղամարդ իր կնոջը,— չկարողացա զսպել ինձ։

— Այո՛, այո՛, իրավացի եք ամեն մի տղամարդ,— գոչեց օրիորդը հուզված,— գուցե և ամեն մի կին իր ամուսնուն։ Բայց իմ վրդովմունքը դրա դեմ չէ, այլ ուրիշ բանի։ Երբ կինը խաբվում է իր ամուսնուց իր սխալ ընտրության պատճառով, դրությունն այնքան ողբալի չէ, որքան այն ժամանակ, երբ նա կրում է ուրիշի, թեկուզ իր հարազատ ծնողի, մեղքի պատիժը։ Բայց թողնենք քրոջս։ Նրա դրությունն անուղղելի է, քանի որ արդեն երկու զավակների մայր է։ Բայց ե՜ս, ես չեմ ուզում նրա ճամփով գնալ։ Ես արտիստ եմ, գուցե թույլ ձիրքով կամ բոլորովին անձիրք, բայց հոգով ու սրտով անվիճելի արտիստ։ Ես ատում եմ րուրժուական տափակ կյանքը և նրա րոլոլւ կանոնները։ Ես կարող եմ սիրել միայն արտիստին ինչ արվեստի ևս ծառայի նա։ Ահա այս բանն է, որ հայրս չի հասկանում, թեև նրա գործն արտիստների հետ է։ նա երևակայում է, թե իրան է միայն տրված իմ բախտի մասին մտածելու պարտքը...

Եվ, օրիորդը, ավելի ու ավելի զգացվելով, շարունակեց.

— Պարոն, մի զարմանաք, որ ես հանկարծ վճռեցի բանալ իմ հոգին ձեր առջև։ Չգիտեմ ինչու մեր ծանոթաթյան