Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչխարն արդեն մորթերին։

Սկսվեց այցելությունների անվերջ շարքը։ Մեկը լուր բերեց, թե բրդերը բնաջինջ են արել մի մեծ զուտ հայաբնակ ավան հաչանի անունով, կոտորելով 600 տնից բաղկացած ամբողջ բնակչությունը։ Այդ սոսկալի լուրը տեղացիների վրա չունեցավ այն տպավորությունը, ինչ որ մեզ վրա։ Մարդկանց լսելիքը վաղուց էին ընտելացել նման բոթաբեր լուրերից և վաղուց նրանց ներվերը բթացել էին։

— Էհ,— արտասանեց միայն տանտերը հառաչելով և մի տեսակ դառը հեգնական հայացք ձգելով մեզ վրա, եթե դիպվածը մեզի օգնած չլլար, մենք ալ խաչենցիներուն պես պիտի կոտորված ըլլայինք։

— Աստված էր, որ մեզի փրկեց,— ավելացրեց քահանան, երեսը խաչակնքելով։

— Ի՞նչպես,— հետաքրքրվեցինք մենք։

Թուրքերը վճռած են լինում, Բայազեդից փախչելուց առաջ, մի գիշեր սրի անցկացնել քաղաքի 3700 հոդի հայերին։ Որպեսզի իրենց վճիռն անխափան իրագործեն, որոշում են ձերբակալել և խեղդել 51 հայտնի անձնավորությունների, որոնք կարող էին արգելք լինել։ Դժոխային ծրագիրը բաց է անում հայերին մի քուրդ ցեղապետ Մամեդ֊բեգ անունով։ Սակայն եթե ռուս զորքը մի օր ևս ուշանար, կոտորածը, այնուամենայնիվ, պիտի տեղի ունենար։

Նույն օրն այդ Մամեդ֊բեգը եկավ այցելության, և մենք հայտնեցինք նրան մեր երախտագիտությունը։ Պարզվեց, որ այդ հազվագյուտ քուրդը միշտ պաշտպանել է հայերին։

Ներս մտավ Բայազեդի ոստիկանապետը—«Մշակտ»-ի թղթակից Աբգար Տեր֊Աբրահամյանը և հաղորդեց մեզ շատ կարևոր տեղեկություններ։ Նրանից իմացանք, ի միջի այլոց որ տեղական հայ ազգաբնակության մի մասն էլ անկշտամ- բելի չէ իր վարքուբարքով։ Ասաց, որ կան մի շարք հայեր ի չարն են գործ դնում իրենց այժմյան դիրքը ոչ միայն քրդերի, այլև իրենց արյունակիցների վերաբերմամբ։ Գանգատվեց, որ ինքն անզոր է զգում իրեն զսպել այդ տեսակ հայերի բյազդները և ստիպված է նրանց ձերբակալել ու բանտում պահել։