նունցի խուրջինը, երբ բաց եղավ և մեջտեղ դրվեցին պես¬պես ուտելիքներ և մի շիշ կոնյակ (վերջապե՜)։
Մորթած և փետրած հավ ունեցող օֆիցերը, որ խուճուճ մազերով մի մարդ էր, դարձավ անկյունում կանդնած զինվոր ծառայողին և ասաց.
— Սիդոր (թե՛ Ֆյոդոր — մոռացել եմ), վերցրու այս հավն ու պահիր։ Էգուց կուտենք...
Եվ, հրավիրելով իր հետ եկած օֆիցերին, ծալապատիկ բազմեց մինդարի վրա ու մասնակցեց մեր սեղանին։
Ներս մտավ տեր֊Նիկոլը և ականջիս շշնջաց.— Բագոյին ասացի, որ ոչխարի փորոտիքը ջոկ խորովե։
Դուրս եկավ, որ մորթած ու փետրած հավ բերողը տեղական կոմենդանտի օգնականն է, իսկ մյուսը բժիշկ է, և մեր բռնած սենյակը նրանց կացարանն է։
Երկուսն էլ երիտասարդ էին, երկուսն էլ կենսախինդ, զվարճախոս, միևնույն ժամանակ շատ լրջամիտ և մտավորապես զարգացած։ Հաճելի էր լսել նրանց դատողությունները ներկա պատերազմի լուսավոր և խավար կողմերի մասին։
— Չպիտի հավատալ շատ բաների, որ գրում են լրագիրները գոնե այս երկրի պատերազմի մասին,— ասաց, ի միջի այլոց կոմենդանտի օգնականը։— Նորերս մեր ձեռքն ընկան «Русское СЛОВО-» լրագրի մի քանի համարները։ Կարդացինք Միխայլովսկու պարծենկոտ հոդվածները և ապշեցինք։
Այդ մարդիկ չգիտեն, որ որքան ևս փառաբանեն մեզ, սուտը միշտ ատելի է մեզ համար։ Նրանք Թուրքիան ներկայացնում են ինչպես ձիարշավի դաշտ, իսկ մեզ ջիգիթներ։ «Մեր հաղթական բանակն անխափան արշավում Էր և այլն։ Այո, արշավում ենք, բայց ի՞նչպես։ Մեր զինվորները Չինգիլի բարձունքներում արտիլերիան անց են կացրել իրենց ուսերի վրա բառիս բուն նշանակությամբ և տասնավորս քերսա տարածությունը, գիշեր-ցերեկ աշխատելով, հազիվ կարողացել են անցնել աասնուերհք օրում։ Նույն տանջանքները նրանք կրում են և տափարակների վրա։ Երկիրը ծածկված է անթիվ առուներով։ Երբ թնդանոթակիր սայլերը խրվում են նրանց մեջ, երբեմն մի ամբողջ շաբաթ ենք կորցնում նրանց դուրս բերելու համար։ Իսկ մեր կյանքը, մեր կացարաննե՞րը,