Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XIII

— Սրբազան Սելիմ փաշան գալիս է այցելութան ասաց գեներալ Ա․֊վի թարգման Խաչատուրը, մի բարձրահասակ երիտասարդ, խորապես համակված իր հայրենակիցների վշտերով։

— Թող գա։

Դեռ մինչև Ղարա֊Քիլիսա հասնելը շատ բաներ էինք լսել այդ հռչակավոր քուրդ փաշայի մասին, որ շամշադլուների ցեզապետն էր, հռչակավոր իր դաժանությամբ, խորամանկությամբ և անթիվ հարստահարություններով։ Ասում են, որ նա մի ժամանակ եղել է Սուլթան Համիդի կոշիկները լիզոլներից մեկը, իսկ հետո «Միություն և առաջադիմություն» կոմիտեի ջերմ կողմնակիցը, երբ սա Թուրքիայի քաղաքական ղեկն իր ձեռքն է առել։

Ներկայումս Սելիմ փաշան «անձնատուր» է եղել ռուսներին և Հանգիստ ապրում է Ղարա֊Թիլիսայում, վայելելով գեներալ Ա․֊վի հովանավորությունը։ Այն ինչ նրա երկու որդիները՝ Սայիդ և Ռասուլ բեգերը, շարունակում են պատերազմել ռուս զորքերի դեմ իրանց հոր ալայների հետ՝։ Ոմանք այդ ալայների թիվը որոշում են ութ, ոմանք վեց, հինգ։ Այսպես թե այնպես, դա մի բավական մեծ ուժ է։

Անտարակույս Սելիմ փաշան որոշ նպատակով է հավատարմության երդում տվել ռուսներին։ Բանն այն է, որ նա հաստատ չգիտե ներկա պատերազմից ով հաղթող դուրս կգա—Ռունիա՞ն, թե՞ Թուրքիան։ Եթե կհաղթեն ռուսները, ապա չէ՞ որ փաշան անձնատուր է եղել, ուրեմն արժանի է ներման, նույնիսկ պարգևների և կարող է իր որդիների համար էլ ներումն աղերսել ու ստանալ։ իսկ եթե կհաղթեն թուրքերը, չէ որ նրա որդիներն ու զորքը կռվել են գյավուրի դեմ, ուրեմն նրանք կարող են ներումն ստանալ դավաճան փաշայի համար։

Կոմեդիան պարզ է, բայց գեներալ Ա.֊վը չի ուզում հավատալ, որ իրավ դա կոմեդիա է և շատ վտանգավոր,