Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիկ. Պահարի և ուրիշների նամակներ ունիմ քովս, որոնք զմայլելի տողեր են պարունակում։

Ռուսահայ կինը շատ բաներ ունի յուրացնելու պոլսա հայուհուց և ամենից առաջ նրա սերը դեպի մայրենի լեզուն․․․

ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ

Ես ստիպված էի մերժել շատ առաջարկներ՝ այս ու այնտեղ բանախոսելու, որպեսզի ժամանակ շատ ունենամ թափառելու։ Ես եկել էի ոչ ուսուցանելու, այլ ուսանելու համար։

— Եթե հաճիք, ես ձեզ կառաջնորդեմ Այա Սոֆիա,— դարձավ ինձ մի օր մի հայ երիտասարդ, զինվորականի համազգեստով։

․․․Ես ուրախությամբ ընդունեցի սիրալիր երիտասարդի առաջարկը, և հետևյալ օրն իսկ գնացինք Սթամբուլ։

Տաճարի ներքին դռների առջև թուրք պահապանը մեր ոտներին հագցրեց քրիստոնյա այցելուների տանջանքը — ավանդական բաբուջները։

Մտանք ներս։ Սկսվեց մի ծիծաղելի ոստոստում հնամաշ գորգերի վրա։ Մեր գլուխների վրա բարձր ու բարձր ոսկեզօծ կամարը որպես աստղազարդ ամառային երկինք մագնիսի ուժով քաշում էր մեր ագահ նայվածքը վեր, իսկ բաբուջները ստիպում էին նայել վար։ Ամեն քայլափոխում նրանք սահում էին մեր կոշիկների վրայից կարծես, հրաժարվելու ծառայել քրիստոնեի պիղծ ոտներին։ Այնինչ՝ ծնկաչոք աղոթող հավատացյալները, մեր ակամա ծիծաղներից սթափվելով, սպառնալի հայացքներ էին ձգում մեզ վրա։

Այնուամենայնիվ, ի՜նչ սքանչելի տպավորություն։

Սուրբ Մարկոսի տաճարը Վենետիկում մանկական խաղալիք է Այա Սոֆիայի քով։ Հարկավ ոչ միայն իր չափերով, այլև գեղեցկությամբ։ Ոճը նույնն է, տպավորությունը՝ տարբեր։ Այնտեղ ներսում ու դրսում ոսկու շռայլությունն է ձեզ ջլացնում, այստեղ՝ նրա չափավոր և զարմանալի վարպետ գործածությունն է զմայլեցնում։

Երեք գլխավոր պայմաններ ունի արվեստն իր բոլոր ճյուղերում,— պարզություն, ուժ և չափի զգացում։ Երեքն