Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես դուրս եկա տարտարոսից անզորացած ու ընկճված, այնքան ազդել էր ինձ վրա այդ դժոխային ծնունդը մարդկային ուղեղի։ Ահա ուրեմն, գիտության վերջին խոսքը։ Եվ ում համար է արտասանված այդ խոսքը... Այն չար Աստծու, որ առանց գիտության օգնության էլ ամենազորն է բոլոր աստվածների մեջ։

Սալոններից մեկում մենք հյուրասիրվեցինք շամպայնով և անուշեղենով։

Բասմաճյանն իտալերեն թարգմանեց իմ խոսքը, որ արտահայտում էր իմ շնորհակալությունները սիրալիր հյուրընկալներին և իմ հիացումը Իտալիո հանճարին․․․

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ Կ. ՊՈԼՍՈԻՄ

Մի քանի օր ևս, և պետք է հեռանալ. Կ. Պոլսից։ Առջևս կա ահագին ճամփորդություն. Աստված գիտե՝ որքա՜ն պիտի տևե նա։

Խոստումներ ունիմ, որ պարտավոր եմ կատարել։ նախ մի քանի փոխայցելուններ, ապա... ոչ, այս մեկն ինձ դուր չի գալիս՝ ատենախոսությունը։ Ահ, եթե հայ կանանց Լիգայի վարչությունը բարի լիներ վերադարձնելու ինձ իմ անզդույշ խոստումը։

Բայց նա համառում է։

— Չըլլար, պիտի բանախոսեք, մենք արդեն ծանուցել ենք օրաթերթերի մեջ,— կրկնում է եռանդուն նախագահուհին իր սեռին հատուկ կամակորությամբ։

— Բայց, տիկին, ես բանախոս չեմ, իմ պերճախոսությունը կարդում է։ Վերջապես, դրոշի լեզուն գրիչն է։

— Արեկ, այն ատեն կարդացեք ձեր գործերեն մեկը։

— Լավ։ Ես կկարդամ իմ «Արմենուհի» պիեսը։ Կլսե՞ք։

— Ուրախությամբ։

Չեմ թաքցներ, ընտրությունս նենգամիտ էր։ Ես ուզեցի փորձել, ինչպես պիտի վերաբերվի պոլսուհին իմ խեղճ