Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նր, որի մեջ հայերի թիվը մոտ քսան հազար է, կրել է թուրք կառավարության բոլոր բռնությունները։ Ճշմարիտ է, մասսային կոտորածներ չեն եղել, բայց անիրավ ձերբակալություններ, հալածանք, աքսոր, մասնակի ոճիրներ տեղի ունեցել են։ Հայերը շատ դեպքերում իրենց կաշին փրկել են կաշառքով։ Իզմիրը Այդնի վիլայեթի գլխավոր քաղաքն է և Կ․ Պոլից հետո առաջին առևտրական կենտրոնն է ամբողջ Լևանտի։ Խոշոր առևտրական տները մեծ մասամբ եվրոպացիների ձեռքումն են և մասամբ հայերի ու հույների։

Ժամանելուց երկու թե երեք օր անցած՝ Սերովբե Դավթյանի ուղեկցությամբ այցելեցի երկրի խոշորագույն մանուֆակտուրիստին։ Տեղն է ասել, որ արևմտահայերն ամենուրեք սովորություն ունին այցելուներ ընդունել իրանց գրասենյակ¬ներում կամ խանութներում, եթե օրը կիրակի չէ։

Միհրան Ազնավորյան, — այս անունն ինձ ծանոթ էր դեռ Կովկասում։ Գիտեի, որ դա մի շատ կրթասեր և մասնավորապես թատերասեր մարդ է, իսկ Կ. Պոլսում լսել էի, որ այժմ նա խնամում է մեծ թվով որբեր։ Մի բան, որ հետո ինքս ստուգեցի, այցելելով նրա հաշվով պահվող ընդարձակ որբանոցը։

Ահագին քարվանսարայի չափ խանութում ինձ սիրալիր դիմավորեց մի տիկին ալեխառն մազերով, բայց շատ երիտասարդ դեմքով և կապտագույն աչքերով։

—Տիկին Ազնավորյան, —ասաց նա, հրավիրելով մեզ մաքուր կահավորված մի ընդարձակ գրասենյակ,— ամուսինս իսկույն կգա։ Ինչպես եք, հանգի՛ստ եք, վաղուց էինք սպասում։

Շուտով երևաց և տիկնոջ ամուսինը։ Բարձրահասակ մի տղամարդ, երկայն ալեխառն ընչացքով, մաքուր սափրած երեսով, մեկն այն հին սերունդի հուժկու և բարեհամբույր Ատիպերից, որ առաջին իսկ հայացքով գրավում են պատկառանք և համակրանք։

Կես ժամվա մի հատ ու կտոր զրույց այդ փորձնական և ժամանակի արժեքն հասկացող մարդու հետ բավական եղավ, որ ես որոշ գաղափար կազմեի երկրի և մասնավորապես հա֊ յերի տնտեսական և քաղաքական վիճակի մասին։ Նրա յու