Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գործնականի, և ահա նորեն պիտի հոսեր բռնաբարված ազատասիրության արյունը։ Իմ ժամանակ այդ չպատահեց, բայց պարզ էր, որ մի օր ամբողջ արար ցեղը պիտի կատաղի բռնակալների դեմ և տապալե նրանց։

— Գիտե՞ք,— ասաց ինձ մի օր Նայիլեն,— կարող եմ ձեզ մի ուրախ լուր հաղորդել. Լամիյեի ամուսնությունը փաշայի հետ չաջողվեց։

— Ինչո՞ւ,— հարցրի ես, անկեղծորեն ուրախանալով։

— Որովհետև այս անգամ մայրս էլ չհավանեց փաշային։ Թե ինչու չի ասում։ Այժմ մենք վերադառնում ենք Ռոդոս, և ես հույսով եմ, որ Լամիյեի սերը մի օր, վերջապես, պիտի հաղթե մորս մոլեռանդությունն ու կամակորությունը։

Երկուուկես ամիս Եգիպտոսում մնալուց հետո, Լլոյդ Թրիեսթինո ընկերության «Nelouan» շոգենավով ուղևորվեցինք դեպի Նապոլի։ Որոշել էինք, Ամերիկա գնալուց առաջ, միառժամանակ հանգստանալ Իտալիայում։

Բարձրանալով շոգենավի վրա, տեսա մի հետաքրքրական տեսարան։ Վարը՝ կամուրջը լցվել էր արաբների բազմությամբ։ Մի ինչ-որ բարձրահասակ հաշմանդամ, ըստ երևույթին հոգևորական, կենտրոնում կանգնած ճառ էր արտասանում, հայացքը դարձրած դեպի վեր, նավի առաջին կարգի տախտակամածը։ Այդտեղ խմբված էր արաբ ճամփորդների մի բազմություն։ Չգիտեմ ինչ էր ասում հռետորը, բայց յուրաքանչյուր մի քանի դարձվածներից հետո բարձրաձայն գոռում էր ֆրանսերեն. «Կեցցե Ֆրանսիան, կեցցե նրա նավատորմիղը։ Ամբոխը կատաղի ծափահարում Էր նրան։

Տախտակամածի բազմությունը աղաղակում էր. «Թող կորչի Անգլիան»։ Այս գոչյունին չէր ձայնակցում վարի բազմությունը, այլ, ընդհակառակը, կարծես, շփոթվում էր։ Ինձ ասացին, որ ճառախոսի խոսքը Եգիպտոսի ազատագրության մասին է, որ տախտակամածի բազմությունը, լինելով