չանցած, դուք ահա մտնում եք մի փոքրիկ, բայց շատ, գեղեցիկ ավան, որ կրում է զրվեժի անունը։
Ի՜նչ պարարտ բուսականություն, ի՜նչ սքանչելի ծառուղիներ և ի՜նչ գեղեցիկ Փողոցներ։ Դա մի հիանալի կուրորտ է, որ առաջին իսկ հայացքից գրավում է ձեզ։
Արդեն մութ էր, երբ մի Ժամվա դեգերումներից հետո, վերջապես, մի մաքուր պանդոկում գտանք երկու ընդարձակ սենյակներ։
Սենկևիչը իր ճամփորդության մեզ ասում է, որ Նիագարայի թնդյունը լսել է 15 կիլոմետր հեռվից։ Ես Նիագարայի ձայնը լսեց ավանը մտնելուց հետո, սակայն ոչ ես և ոչ իմ աղջիկը խուլ չենք։
Հետևյալ առավոտ վարձեցինք մի սթոմորիլ․ այստեղ շոֆերները գիտեն ինչպես պետք է ցույց տալ ճամբորդին իրանց հայրենիքի հրաշալիքը։ Մեր այցելությունը սկսվեց գետի վերի մասից։ Այստեղ նա անդորր է իր մի կիլոմետր լայնության մեջ և ընթանում է անաղմուկ։ Բայց ահա քանի իջնում եք վար, գետը հուզվում է, հանդիպելով ստորջրյա ժայռերի։ Պակաս քան մի կիլոմետր հեռավորության վրա նա բաժանվում է երկու մասերի, մեկը գնում է ձախ՝ դեպի Կանադա է մյուսը մնում է դեպի աջ՝ Նյու֊Յորքի նահանգում։ Երկու ճյուղերի մեջ կա մի ընդարձակ պարկ զովարար ծառուղիներով։ Նյու֊Յորքի ճյուղը դուք անցնում եք մի մեծ քարաշեն կամուրջով, որի տակ ջուրը հոսում է այնքան արագ, որ դուք միայն ճերմակ փրփուրն եք տեսնում։
Օթոմոբիլը կանգ առավ մի ծառուղիում․ կառապանը նշան արավ մեզ իջնելու. այստեղից մի նեղ ուղի տանում է դեպի ջրվեժի բերանը, և այստեղ է, որ բացվում է ձեր աչքերի առջև առաջին տեսարանը։
Դա նյու֊Յորքյան ջրվեժն է, Կանադականը թաքնված է։ Ջրվեժի թնդյունր այնքան բարձր է, որ իրարու չենք լսում․ ջուրը, ոռոկալի քափով մոտենալով միանգամայն ուղահայաց ժայռի բերանին, հոսում է վար այնպիսի ուժգնությամբ, որ նրա շիթերը 42 մետր խորությունից նորեն բարձրանում են մի այդչափ էլ վեր գետի մակերեսից։ Յասնելով երկաթե ցանկապատին, նայում ենք վար և միանգամից ձեզ պաշարում է