Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս երդվյալ թշնամիները ձգտում էին Հայաստանն ավերել, քաջ զորավարը, հաղթելով նրանց զորքին, պատերազմի դաշտում բռնում է թաղավորներին և կրկին վեհանձնաբար բաց թողնում: Եվ փոխարենը ինչպե՞ս վարձատրեց Շապուհը. նա ավելի կատաղած և ավելի բազմաթիվ զորքերով սկսեց հարձակումներ գործել վեհանձն թշնամու հայրենիքի վրա, մինչև որ իր ստացած անարգանքի վրեժը լուծեց անհամար կոտորածով։

Հասանք Հաղբատաձորի կիսախարխուլ կամրջին, սա շինված է մի փոքրիկ գետակի վրա։ Այստեղ, գետակի աջ ու ձախ կողմերում, տարածված են գյուղի այգիները, լիքը խնձորի, տանձի, սերկևիլի, ընկույզի, նռնի, հոնի և այլ պտղատու ծառերով, պտուղների առատության ամենալավ ժամանակն է. ծառերը տնքում են նրանց տակ։ Միայն խաղողը, վարակված լինելով «միլդիու» ասված հիվանդությամբ, բոլորովին փչացել է։

Մի այգու մոտով անցնելիս, ճանապարհի վրա հանդիպեցինք բավական ծեր մի կնոջ, որ ձեռները ծոցին դրած, մեզ էր սպասում։ Մեր ձիապանը ասաց, թե դա իր մայրն է և խնդրեց Զաքարյանին նրա հիվանդ աչքին մի ճար անել։ Թադևոսը, իր «քյուսնաթ» թուրը «տունդուռուդի» վրա խշխշացնելով, իսկույն մոտեցավ, նայեց և, գլուխը ցավակցաբար շարժելով, խորհուրդ տվեց հիվանդին գնալ քաղաք և օպերացիայի ենթարկել իր աչքը։ Այնինչ, խեղճ կինը, ինչպես ինքն ասաց, հավատացած էր, թե դոքտուրը իսկույն կառողջացնի աչքը։

Սուտ է, որ ասում են, թե գյուղացին հավատ չի ընծայում գիտնական բժիշկներին։ Դա մեր բժիշկների գյուղական տաղտկալի կյանքից խույս տալու պատճառաբանությունն է։ Ամեն տեղ, թե՛ ճանապարհին, թե՛ գյուղերում հենց որ իմանում էին, թե մեզ հետ բժիշկ կա, շտապում էին մոտենալ և աղերսելով օգնություն խնդրել իրենց հիվանդների համար:

Չնայելով, որ Հաղբատ ձորի ճանապարհը ընդամենը հազիվ մեկուկես վերստ է, մենք երկու-երեք ժամում հազիվ կարողացանք Հաղբատի դաշտից իջնել և բարձրանալ: Որնակի դաշտը, այնքան ուղին դժվարագնաց է: Տեղ- տեղ ոտքով